⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

ԱՄՆ դեսպանատան թիրախում հիմա էլ լրագրողներն են

Թեմա

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը անանուն հարցում է իրականացնում լրագրողների շրջանում: Ըստ պաշտոնական հայտարարության, այն նպատակ ունի պարզել լրագրողների եւ մեդիա դաշտի մենեջերների տեսակետները Հայաստանում լրագրողական կրթության ու վերապատրաստման կարիքների վերաբերյալ: Վստահեցնում են, թե հավաքագրված տվյալներն օգտագործվելու են բացառապես լրագրողական կրթության եւ վերապատրաստման ծրագրերի մշակման նպատակով: Իսկ թե ինչ հեռահար մտադրություն ունի դեսպանատունը, պարզ է դառնում ներկայացված հարցերի միջոցով:

Տպավորություն է, որ տարբեր արտասահմանյան գրանտների միջոցով ֆինանսավորվող լրագրողներն ու ԶԼՄ-ները չեն արդարացնում ամերկյան սպասումները: Դրա համար էլ նրանք անցել են լրագրողների ուղիղ «վերապատրաստման»: Օրինակ, հարց է տրված, թե արդյոք հայաստանյան լրագրողները հետաքրքրված կլինեն մասնագիտական կատարելագործման ճանապարհին լրագրության ոլորտում մագիստրոսական կրթութուն ստանալ ԱՄՆ-ում, եւ որքան է հավանական, որ հնարավորության դեպքում կմասնակցեն լրագրողական փոխանակման ծրագրի: Այսինքն` ստացվում է, որ ԱՄՆ-ում մտմտում են անգամ լրագրողներ տանել Միացյալ Նահանգներում ինչ-ինչ «վերապատրաստումների» համար: Իսկ թե այդ «վերապատրաստված» լրագրողների հետագայում ում շահն են սպասարկելու, թերեւս դժվար չէ ենթադրել, այնուհանդերձ ժամանակը ցույց կտա, թե հերթական «չալաղաջ» ամերիկյան առաջարկի հետեւանքն ինչ է լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ