Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Հայաստանը, լվանալով ձեռքերը Արցախից, քարտ բլանշ է տալիս Ալիեւին, ինչը կործանարար կարող է լինել հենց ՀՀ-ի համար. Արցախի նախկին արտգործնախարար

Հանդիպում

Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյա­նը տված հար­ցա­զրույ­ցում Նի­կոլ Փա­շի­նյա­նը նշել է, թե Ղա­րա­բա­ղի հար­ցով հիմ­նա­կան բա­նակ­ցո­ղը պետք է լի­նի Ար­ցա­խը: Նա, մաս­նա­վո­րա­պես, ա­սել է. «Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը կա­րող են փո­խա­դար­ձա­բար ճա­նա­չել եւ պի­տի փո­խա­դար­ձա­բար ճա­նա­չեն մի­մյանց տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Իսկ Ղա­րա­բա­ղի հար­ցի քննարկ­ման հիմ­նա­կան շա­հա­ռուն պետք է լի­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուր­դը՝ իր ընտր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ջո­ցով»: Իսկ նա­խօ­րե­ին՝ Պրա­հա­յում Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի, Ֆրան­սի­ա­յի եւ Եվ­րո­պա­կան խորհր­դի ղե­կա­վա­րի մաս­նակ­ցու­թյամբ կա­յա­ցած քա­ռա­կողմ հան­դի­պու­մից ա­ռաջ Իլ­համ Ա­լի­ե­ւը կրկին հո­խոր­տա­ցել է. «Ղա­րա­բա­ղի հա­յե­րը մեր քա­ղա­քա­ցի­ներն են, եւ մենք կո­րո­շենք՝ երբ եւ ինչ­պես նրանց հետ խո­սել»:

Այս իրավիճակում ինչպե՞ս են արցախցի մեր հայրենակիցները տեսնում Արցախը հայկական պահելու ուղղիները արցախցիները, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ  Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանից, ով նկատեց.

-Այնպիսի մի իրավիճակ է, որ Հայաստանը, կոպիտ ասած, լվանալով ձեռքերը Արցախից քարտ բլանշ է տալիս Ալիեւին, ցույց տալով, որ Հայաստանն այլեւս բոլոր առումներով հրաժարվում է Արցախին օժանդակելուց եւ սատարելուց: Իսկ այսօրվա իրավիճակում հաշվի առնելով Ադրբեջանի հայտնի դիրքորոշումներերը, որոնք Ադրբեջանը չի էլ թաքցնում, ակնհայտ է դառնում, որ Արցախը ու արցախցին մնացել են մեն-մենակ իրենց խնդրի հետ: Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունների քաղաքականության հետեւանքով Հայաստանը դադարում է աշխարհաքաղաքական գործոն լինել։ Նման անհուսալի իրավիճակում Հայաստանը կախված է ցանկացած երկրի քմահաճույքից ու ցանկությունից։ Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը։ Թերեւս նույնիսկ ամենաանհավանականին:

-Ուրեմն, որն՞ է ելքը:

-Նախեւառաջ Արցախում պետք է ապրեն շատ հայեր, առանց հայերի Արցախ գոյություն չի ունենա: Եթե գոյություն չունենա Արցախը, ապա ծանր հետեւանքներ են սպասվելու առաջին հերթին ՀՀ-ին, որպես կայացած պետություն հետագա զարգացման համար: Ի՞նչ պետք է անել` բանաձեւը շատ պարզ է, պետք ի հայտ բերել նոր ուժերի, ովքեր կկարողանան միավորել ազգին, այլ ոչ թե պառակտել: Երբ դու պարտվողական դիրք ես ընդունում եւ պատրաստ չես պայքարել քո շահերի համար ու ապացուցել, որ քեզ հետ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել, քան կռվել, ապա ցանկացած երկրի դիրքորոշում դառնում է ճակատագրական։

-Իսկ այն ժառանգությունը, որը ստանալու հաջորդ ՀՀ ղեկավարը, հնարավոր կլինի՞ այլեւս որեւէ բան փրկել:

-Շատ լավ հարց տվեցիք, իհարկե ծանր ժառանգություն է փոխանցվելու, բայց ինչքան որ շատ մնա այսօրվա ապաշնորհ վարչակազմը, այնքան ավելի ծանր ու գուցե սխալները անդառնալիորեն ուղղելու հնարավորությունից կարող է զրկվել հայ ազգը: Այս պահին, ամեն դեպքում, ես համոզված եմ, որ հնարավոր է դեռ, եթե ոչ արմատապես շտկել իրավիճակը, ապա զգալիորեն բարելավվել եւ հասնել նրան, որպեսզի Արցախում եւ ՀՀ-ում ապրող հայերը ապրեն անվտանգ ու արժանաատիվ:

Ամփոփելով խոսքս կասեմ հետեւյալը, ստեղծված իրավիճակից ելքը համարում եմ այնպիսի իշխանության գալը, որը կկարողանա համախմբել ժողովրդին եւ գործել ի շահ պետության, այլ ոչ թե գնալ պառակտման ճանապարհով։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ