Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի. ոստիկանները զինաթափեցին անհամարժեք վարք դրսևորած տղամարդուն

Պատահար

Հոկտեմբերի 11-ին, ժամը 03.30-ին, 1-02 ծառայություն էր զանգել Բանավան թաղամասում բնակվող մի կին և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի:

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր: Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև մայրաքաղաքի պարեկները: Ահազանգից 20 րոպե անց, զենք պահելու և կրելու կասկածանքով, նշված հասցեում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա ամուսինը: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ