Որտե՞ղ է հայաստանյան ընդդիմությունը. «Հայաստան դաշինիքի» պատգամավորի ուշագրավ պատասխանները
Հանդիպում
Որտե՞ղ է այս օրհասական իրավիճակում հայաստանյան ընդդիմությունը, հասարակությունը չի տեսնում ընդդիմությանը ո՛չ Ազգային ժողովի նիստերին, ո՛չ էլ փողոցում, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանից, ով նկատեց.
-Մենք մեր ընդդիմադիր գործունեությունը շարունակում ենք ամենատարբեր ձեւերով: Ես համաձայն չեմ, որ ընդդիմությունը ո՛չ փողոցում է, ո՛չ ԱԺ-ում: Հստակ օրակարգի պարագայում ենք լինում ենք նաեւ Ազգային ժողովում, ինչ վերաբերում է փողոցային պայքարին ես չեմ կարծում, որ փողոցային պայքարը ամենօրյա հանրահավաքների ձեւով պետք է արտահայտվի:
-Լավ, կասե՞ք կոնկրետ ինչ եք անում Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած խնդիրները լուելուն միտված:
-Մենք էլի եմ ասում քաղաքական կոնսուլտացիաների, քննարկումների մեջ ենք, մենք մեզ որեւէ կերպ չենք խնայում այս պայքարում ներդրվելու համար: Այո, վերջնանպատակին դեռ չենք հասել, որովհետեւ այո, իրականում այսօրվա իշխանությունը շարունակում է հեծնել մեր երկիրը:
-Լավ, բա երբեք եք հասնելու վերջնանպատակին, երբ արդեն թշնամին Երեւանում լինի՞:
-Միջանկյալ արդյունքներ կան, բայց չեմ կարծում, որ Ձեր հարցի հասցեատերը միայն ընդդիմությունն է, պետք է ժողովուրդը ոտքի կանգնի: Ես լավ չեմ պատկերացնում արդյո՞ք Ձեր հարցի առաջնային տերը ընդդիմությունն է, ի վերջո Սահմաադրությամբ ամրագրված է, որ երկրի սուվերենության պաշտպանությունը, ժողովրդի անվտանգության, տարածքային ամբողջականության հարցերի պատասխանատունները օրվա իշխանություններն են: Բայց ընդդիմությունը շարունակում է իր պայքարը տարբեր ճակատներում, ու վստահ եմ շատ արագ հասնելու ենք մեր բոլորիս նպատակին, այս իշխանությունների հրաժարականին: