Մահու չափ սարսափում եմ, որ հայ ազգի խորհրդանիշ բռունցքը, որը միության և ուժի խորհրդանիշ է, ինչպես է վեր բարձրացրած պարտվողի ձեռք դառնում. Արցախի հերոս
Հանդիպում
«Կարմիր փայտերով թուրքերից պետք չէ վախենալ, պետք է վախենալ, որ որ հայ ազգի խորհրդանիշ բռունցքը, որը միության և ուժի խորհրդանիշ է, ինչպես է վեր բարձրացրած պարտվողի ձեռք դառնում, որին հանձնվողի, պարտվողի, ծնկողի խորհրդանիշ են փորձում դարձնել: Արցախցին կատարում է իր պարտականությունները: Արցախն ամուր խրված է իր հողի մեջ, որից ամեն օր փորձում են հանել, եթե Արցախն իր ոտքերը հանի հողից, Երևանում պայքարն իմաստ չի ունենալու»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով առկա իրողոևթյւններին, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներին ասաց Արցախի հերոս Ժաննա Գալստյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ