Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակի տեսություն
Հասարակություն
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 11-13-ը, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ պոռթկումներով մինչև 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 17-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Հոկտեմբերի 11-13-ին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է անձրեւ։ Հայաստանի մայրաքաղաքում այսօր կլինի +19…+21, գիշերը՝ +8…+10։