Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ԱՌՆԵՏՆԵՐԸ

Վերլուծություն

«Ես մի­այն Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նից եմ վա­խե­նում: Նա թուր­քից ա­վե­լի է պաշտ­պա­նում Թուր­քի­ա­յի շա­հե­րը»,- Լեռ Կամ­սա­րի այս մար­գա­րե­ու­թյունն այ­սօր ա­ռա­վել քան ար­դի­ա­կան է: Կա­պի­տու­լյանտ­նե­րի խուն­տան ա­վե­լի մա­հա­ցու վտանգ է հա­յի ու Հա­յաս­տա­նի հա­մար, քան բո­լոր ար­տա­քին թշնա­մի­նե­րը մի­ա­սին վերց­ված: Ե­թե մեկ­նում ես Հա­յաս­տա­նի` սահ­մա­նին մոտ ո­րև­է ան­կյուն, ա­պա ե­րաշ­խիք չու­նես, որ ա­ռա­վո­տյան արթ­նա­նա­լիս այն չես հայտ­նա­բե­րի թուր­քին հանձ­նած վի­ճա­կում:

ԲԱ­ՆԱ­ՎՈՐ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԱ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՍԱՐ­ԴՈՍ­ՏԱՅ­ՆՈՒՄ

Ա­ռա­վել զզվե­լի տե­սա­րան դժվար է պատ­կե­րաց­նել, քան այն, ինչ տե­սանք օ­րերս` մեր կեն­սա­բա­նա­կան թշնա­մի­նե­րի հետ նույն սե­ղա­նի շուրջ նստած կու­զի­կա­ցած Նի­կո­լը: Սե­ղա­նին էլ ալ­բա­նա­ցի ի­լյու­մի­նա­տի հե­ղի­նա­կած գիր­քը, որ կոչ­վում է «Պատ­մու­թյան ա­վարտ», և Ռո­զենկ­րեյ­ցեր­նե­րի ուխ­տի թուրք տար­բե­րա­կի խորհր­դա­նի­շը` մի­այ­նակ վարդն ա­ռանց խա­չի: Մե՞ր պատ­մու­թյան ա­վար­տի մա­սին էր զրույցն այդ թուր­քա­կան սե­ղա­նի շուրջ, ուր ա­մե­նավ­տան­գա­վոր թուր­քը «յան» ազ­գա­նու­նով չհայն էր...

Պրա­հա­յի այդ հան­դիպ­ման թարմ հետ­քե­րով ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը գրել է. «Թուր­քա­կան դու­քյա­նի վե­րած­ված ԱԳ նա­խա­րա­րու­թյու­նը օր­վա ա­վար­տին ինք­նա­հար­ցազ­րույ­ցի ձե­ւա­չա­փով փոր­ձել է սվա­ղել այ­սօր­վա ըն­թաց­քում այդ թվում իմ կող­մից բարձ­րա­ձայ­նած խնդիր­նե­րը Պրա­հա­յի հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ:

Պար­զու­նակ կռու­տիտ­ներ, ա­մո­թա­լի ինք­նա­խոս­տո­վա­նա­կան­ներ, զզվե­լի ստեր, մի խոս­քով՝ ինչ­պես միշտ:

Հա­յաս­տա­նում չկա գեթ մեկ բա­նա­կան մարդ, ով կհա­վա­տա, թե մոտ 5 ժամ տե­ւած քննար­կումն ա­վարտ­վել է զուտ 2-3 հրա­պա­րակ­ված պար­բե­րու­թյամբ:

Վստահ եմ, որ Նի­կո­լը կրկին բա­նա­վոր խոս­տում­ներ է տվել, ո­րոնք, կյանքն է ա­պա­ցու­ցում, էլ ա­վե­լի վտան­գա­վոր են, քան հրա­պա­րակ­ված տեքս­տե­րը»:

Ինչ վե­րա­բե­րում է հրա­պա­րակ­ված տեքս­տե­րին և առ­կա լրա­հո­սին, ա­պա Ա­շո­տյանն ար­ձա­նագ­րում է. «Հայ ժո­ղո­վուր­դը ու­նի ըն­դա­մե­նը մեկ ա­միս՝ կան­խե­լու սե­փա­կան գո­յու­թյան տակ դրված ա­կա­նի վերջ­նա­կան պայ­թյու­նը», քա­նի որ.

1. Քա­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան փո­խա­դարձ ճա­նաչ­ման վե­րա­հաս­տա­տու­մը փու­չիկ է: Ալ­մա­թա­յի հա­մա­ձայ­նա­գի­րը նման հիմք չի հան­դի­սա­նում, իսկ ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյամբ դա ար­դեն ար­վել էր ՄԱԿ մտնե­լիս, ին­չը չի խան­գա­րել Ադր­բե­ջա­նին հար­ձակ­վել եւ գրա­վել Հա­յաս­տա­նի սու­վե­րեն տա­րածք­նե­րը:

2. ԵՄ ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կա­յու­մը Հա­յաս­տա­նում չի կան­խե­լու Ադր­բե­ջա­նի նոր ոտնձ­գու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի նկատ­մամբ: Հրա­ժար­վե­լով այդ ա­ռա­քե­լու­թյան գոր­ծար­կու­մից Ադր­բե­ջա­նում՝ Ա­լի­ե­ւը պարզ ցույց է տվել իր վե­րա­բեր­մուն­քը տվյալ մե­խա­նիզ­մի նկատ­մամբ:

3. ԵՄ սահ­մա­նա­մերձ ա­ռա­քե­լու­թյան մե­խա­նիզ­մը Հա­յաս­տա­նի գե­ո­պո­լի­տիկ շրջա­դար­ձի ա­ռա­ջին ինս­տի­տու­ցի­ո­նալ քայլն է՝ հղի հա­մա­պա­տաս­խան հե­տե­ւանք­նե­րով:

4. Եզ­րա­փա­կիչ հայ­տա­րա­րու­թյան մեջ չկա ոչ մի խոսք Ար­ցա­խի մա­սին, ին­չը Նի­կո­լի վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան շրջա­նա­կում Ար­ցա­խից քայլ առ քայլ հրա­ժար­վե­լու պրո­ցե­սի հեր­թա­կան դա­վա­ճա­նա­կան ա­րարն է:

5. Չկա ոչ մի խոսք ռազ­մա­գե­րի­նե­րի ան­հա­պաղ ա­զատ­ման, մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման եւ այլ հու­մա­նի­տար հար­ցե­րի մա­սին:

6. Հայ­տա­րա­րու­թյան մեջ ան­գամ դեկ­լա­րա­տիվ կար­գով մատ­նանշ­ված չէ ու­ժի կամ ու­ժի սպառ­նա­լի­քի չկի­րառ­ման պա­հան­ջը, ին­չը կրկին խո­սում է Ադր­բե­ջա­նի ի­րա­կան մտադ­րու­թյուն­նե­րի մա­սին:

7. Պրա­հա­յից ե­կող նա­եւ ֆո­տո- եւ վի­դե­ոլ­րա­հո­սը ա­պա­ցու­ցում է, որ ի դեմս Նի­կո­լի` Հա­յաս­տա­նը մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ կա եւ մնա­լու է ե­թի­մի կար­գա­վի­ճա­կում:

Տխրահռ­չակ DJ է­դո­ւարդ Ա­ղա­ջա­նյանն էլ, ով 2018-ին Ռո­բերտ Ա­բա­ջա­նյա­նի ֆեյք պա­պին էր բե­րել հրա­պա­րակ, հնչեց­րեց նոր ֆեյք` իբր Հա­յաս­տանն ու­նի զրո հնա­րա­վո­րու­թյուն ա­ջակ­ցել Ար­ցա­խին: Ֆեյք է, քա­նի որ չհնչեց­րեց ճշմար­տու­թյան հիմ­նա­կան մա­սը` զրո հնա­րա­վո­րու­թյուն, քա­նի դեռ իշ­խա­նու­թյան է պիղծ չհայ կա­պի­տու­լյանտն իր ամ­բողջ պիղծ չհայ բո­լու­կով: Ի դեպ, հա­յու­թյու­նը հասց­րեց ցնցվել նա­և Նա­ի­րի Հո­խի­կյա­նի հրա­պա­րա­կած զար­հու­րե­լի լու­սան­կա­րով, թե ինչ­պես են Հա­յաս­տա­նի խա­րիզ­մատ ա­ղանդ­նե­րի ար­տերկ­րյա պա­րագ­լուխ­նե­րը այ­ցե­լում թշնա­մու կող­մից օ­կու­պաց­ված Շու­շի և, Հո­խի­կյա­նի պնդմամբ, նա­և ա­ղո­թում Ադր­բե­ջա­նի հե­տա­գա հաղ­թա­նա­կի հա­մար... Իսկ դա նշա­նա­կում է, որ այդ հո­գև­որ չո­բան­նե­րի հո­տե­րը ոչ մի­այն եր­բև­է դուրս չեն գա փո­ղոց ընդ­դեմ խուն­տա­յի, այլ հենց Հա­յաս­տա­նի ներ­սում ա­ղո­թում են թշնա­մու հաղ­թա­նա­կի հա­մար: Նի­կո­լի 2021-ի պիղծ ընտ­րա­զանգ­վա­ծի այն մասն է, որն ա­մե­նավ­տան­գա­վորն է: Ինչ­քա՞ն են այդ ներ­քին թշնա­մի­նե­րը` ա­մե­նաս­տույ­գը գի­տեր լու­սա­հո­գի Ա­լեք­սանդր Ա­մա­րյա­նը, բայց պարզ է, որ 200 հա­զա­րից ոչ պա­կաս են:

Եվ պատ­րանք է ակն­կա­լել, որ հնա­րա­վոր է պայ­քա­րի հա­նել ա­վե­լի շատ ժո­ղո­վուրդ, քան «Զարթ­նիր լա­ո» կար­գա­խո­սի ներ­քո դուրս էր ե­կել Դի­մադ­րու­թյան շարժ­ման բարձ­րա­կե­տին: Բազ­մո­ցա­յին փոր­ձա­գետ­նե­րի հի­շա­տակ­ված «չկողմ­նո­րոշ­ված­նե­րը» լավ էլ կողմ­նո­րոշ­ված են: Կողմ­նո­րոշ­ված` դե­պի Նի­կոլ և թուր­քա­կան լուծ:

ՆՈՐ ԽԱՌ­ՆԱԿ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ

Axand Սա­կայն խուն­տան ի­րեն պա­հում է ան­կյուն քշված առ­նետ­նե­րի ոհ­մա­կի պես: Ան­կյուն են քշվել ար­տա­քին գոր­ծոն­նե­րի զո­րու­թյամբ` հենց որ Նի­կո­լը ստո­րագ­րեց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տար­բե­րակ­նե­րից մե­կը, ո­րոնք եր­կուսն էլ վա­տա­գույնն են, նա այ­լևս պետք չի լի­նե­լու ար­տա­քին ու­ժե­րին: Հե­տև­ա­բար, ոչ ոք ոչ մի ե­րաշ­խիք չի կա­րող տալ կա­պի­տու­լյանտ­նե­րին: Ու այդ պատ­ճա­ռով է, որ առ­նետ­նե­րը նա­և ի­րար են գզում: Օ­րի­նակ` Ա­լեն Սի­մո­նյա­նը ոչ ար­ժա­նա­հա­վատ, այ­սինքն` սուտ ո­րա­կեց այն, ինչ հրա­պա­րա­կել էր «Հայ­կա­կան ժա­մա­նա­կի» «հա­վաս­տի աղ­բյու­րը», այ­սինքն` ան­ձամբ Նի­կո­լը: Ու ինչ­քան էլ Ա­լե­նը Վո­լո­դի­նի մոտ բո­ղո­քի ՀԱՊԿ-ից, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նա կար­ծես «առան­ձին խա­ղիկ­նե­րի» փորձ է ա­նում: Ու մինչ Ա­րև­մուտ­քը գո­վում է Նի­կո­լին, հայտն­վում է հե­տև­յալ հա­ղոր­դագ­րու­թյու­նը: Հոկ­տեմ­բե­րի 10-ին Պետ­դու­մա­յի նա­խա­գահ Վյա­չես­լավ Վո­լո­դի­նը հան­դի­պել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նի հետ: Հան­դի­պու­մը կա­յա­ցել է Ա­լեն Սի­մո­նյա­նի՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն պաշ­տո­նա­կան այ­ցի շրջա­նա­կում: Քննարկ­վել են Պետ­դու­մա­յի և ՀՀ ԱԺ-ի մի­ջև միջ­խորհր­դա­րա­նա­կան երկ­խո­սու­թյան ամ­րապնդ­ման հար­ցեր, հայտ­նում է duma.gov.ru-ն. «Ըստ Ա­լեն Սի­մո­նյա­նի՝ Ռու­սաս­տա­նին և Հա­յաս­տա­նին վա­ղուց են կա­պում բա­րե­կա­մա­կան սերտ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը. նա կար­ծում է, որ Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին ժո­ղո­վի և Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր­նե­րի մի­ջև երկ­խո­սու­թյունն ակ­տի­վաց­ման կա­րիք ու­նի:

«Մենք այն­պի­սի պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ենք, երբ աշ­խար­հում շատ բան է փոխ­վում: Մենք պետք է պատ­վով անց­նենք այս մար­տահ­րա­վեր­նե­րը»,- ա­սել է Սի­մո­նյա­նը:

Նա նա­և հան­դես է ե­կել Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մաս­նակ­ցու­թյամբ խորհր­դա­րա­նա­կան ձև­ա­չա­փի շրջա­նա­կում տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րը քննար­կե­լու նա­խա­ձեռ­նու­թյամբ: Վյա­չես­լավ Վո­լո­դինն ա­ջակ­ցել է ա­ռա­ջար­կին»:

Հի­շենք, որ 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո, երբ Նի­կո­լը թաքն­վել էր բուն­կե­րում, նույն Ա­լե­նը Մոսկ­վա­յում սո­ղե­սող ա­ղա­չում էր փրկել ի­րեն: Նման է, որ նույն պատ­մու­թյու­նը կրկնում է նո­րո­վի:

Բայց հարկ է նշել, որ ըստ ՀՀԿ-ի հրա­պա­րա­կած հա­մա­ռոտ տե­ղե­կատ­վու­թյան, ՌԴ օ­րենս­դիր մարմ­նում Տա­րոն Մար­գա­րյա­նը շատ ար­դյու­նա­վետ շփում­ներ է ու­նե­ցել, ընդ ո­րում` ոչ մի­այն Վո­լո­դի­նի և Մատ­վի­են­կո­յի հետ, այ­լև Ռու­սաս­տա­նի խորհր­դա­րա­նի ինչ­պես իշ­խող, այն­պես էլ ընդ­դի­մա­դիր խմբակ­ցու­թյուն­նե­րի հետ: Եվ նման է, որ նրան ա­վե­լի ջերմ են ըն­դու­նել, քան ԱԺ նա­խա­գա­հի ա­թո­ռին սոսնձ­ված Ա­լե­նին:

Իսկ ընդ­հան­րա­պես, հա­յու­թյան մա­հա­բեր պրոբ­լե­մից` Նի­կո­լից ա­զատ­վե­լու հար­ցում հայ­րե­նա­սեր փոք­րա­մաս­նու­թյու­նը թե­րևս հույ­սը պետք է դնի բա­ցա­ռա­պես իր վրա, և ա­ռանց սխալ­վե­լու ի­րա­վուն­քի կի­րա­ռի 21-րդ դա­րի բո­լոր ար­գյու­նա­վետ տեխ­նո­լո­գի­ա­նե­րը: Քան­զի Ar­me­ni­an­In­fo բլո­գի վեր­լու­ծա­կա­նը ներ­կա­յաց­նում է զար­հու­րե­լի, բայց ի­րա­կան պատ­կեր. «Մի­այն այն, որ մեզ չհա­ջող­վեց կան­խել գլո­բա­լիստ­նե­րի կադր հա­մար­վող Նի­կո­լի վե­րար­տադ­րու­թյու­նը, խո­սում է այն մա­սին, որ մենք այ­սօր ան­պատ­րաստ ենք վաղ­վա հնա­րա­վոր ար­հա­վիր­քին՝ բա­ռիս ա­մե­նա­խոր­քա­յին ի­մաս­տով: Ու­նե­ի՞նք ռե­սուրս­ներ՝ դի­մա­կա­յե­լու ա­ղե­տին: Ու­նե­ինք ու հի­մա էլ ու­նենք, ո­րը, սա­կայն, վատն­վում է անխ­նա կեր­պով բա­ցա­ռա­պես ՔՊ-ական իշ­խա­նու­թյան պատ­ճա­ռով: Հա­յաս­տանն ու­նի բնա­կան դաշ­նա­կից­ներ, ո­րոնց հետ փոխ­շա­հա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան դեպ­քում մի­ան­գա­մայն հնա­րա­վոր կլի­ներ կան­խել ա­ղետն ու չդառ­նալ ո­մանց խա­ղա­լի­քը, իսկ ա­ղե­տի ան­խու­սա­փե­լու­թյան դեպ­քում կրճա­տել դրա բա­ցա­սա­կան հե­տև­անք­նե­րի մասշ­տաբ­նե­րը: Բայց Նի­կո­լը վա­ղուց է ընտ­րել իր տե­րե­րի ձեռ­քին փա­փուկ խա­ղա­լի­քի վե­րած­վե­լու տար­բե­րա­կը՝ պայ­մա­նով, որ թույլ տան ի­րեն ապ­րել, թույլ տան ա­թո­ռից կառ­չել. նոր ցե­ղաս­պա­նու­թյան ու ա­թո­ռի մի­ջև Նի­կոլն ընտ­րում է ա­ռա­ջին տար­բե­րա­կը՝ հա­մոզ­ված լի­նե­լով, որ մի­այն այդ դեպ­քում կկա­րո­ղա­նա խու­սա­փել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, ժա­մա­նակ շա­հել, շնչել: Ա­վե­լին՝ Նի­կո­լին է վե­րա­պահ­ված թուր­քե­րի կող­մից պլա­նա­վոր­վող հա­յե­րի նոր ցե­ղաս­պա­նու­թյան նա­խա­պա­տարս­տա­կան ներ­հա­յաս­տա­նյան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, որն էլ նա ա­նում է՝ Ան­նա­յի հետ ձեռք ձեռ­քի տված»:

Խուն­տան որ­դեգ­րել է «չկա եր­կիր` չկա պա­տիժ» կար­գա­խո­սը: Հե­տև­ա­բար երկ­րի լի­նե­լու բա­նա­ձև­ը սրանց չլի­նելն է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ