Վերադարձ՝ հաղթանակով.«Արմմոնո» փառատոն
ՄշակութայինՀոկտեմբերի 5-8-ը դերասաններ Արմեն Քուշկյանն ու Գոռ Համբարձումյանը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական XVIII փառատոնին: Այս մասին հայտնում են «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության՝ Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» (բեմ.՝ ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանի), իսկ Գոռ Համբարձումյանը «MENախոսություն» («Արմմոնո» փառատոնի նախագիծ, բեմ.՝ Տաթևիկ Մելքոնյանի) մոնոներկայացումները:
Հայկական պատվիրակության կազմում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Ներկայացումները հաջող ընթացք են ունեցել:
«Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը՝ Արմեն Քուշկյանի մատուցմամբ արժանացել է փորձագետների և հանդիսատեսի բարձր գնահատականին և վերցրել փառատոնի գլխավոր մրցանակներից մեկը՝ «Հանդիսատեսի համակրանք»:
