ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Կասիլյասի հուսահատության ճիչը. Կասիլյասը ջնջել է գեյ լինելու մասին թվիթը

Սպորտ

Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերում գրառում է արել, թե գեյ է:

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը, որն Կասիլյասի հետ խաղացել է Իսպանիայի հավաքականում, արձագանքել էր խաղընկերոջ գրառմանը:

«Ժամանակն է պատմել մեր պատմությունը, Իկեր»:

Իսպանական AS-ը հայտնում է, որ Կասիլյասը հոգնել է, որ մամուլը պարբերաբար սիրավեպեր է վերագրում իրեն: Վերջերս լուրեր են տարածվել, որ Իկերը հանդիպում է իսպանացի  դերասանուհի և մոդել Ալեխանդրա Օնևայի հետ:

«Չեմ հասկանում այս հրապարակումների պատճառը: Դրանք ձեր եզրակացություններն են»,- ամիսներ առաջ ասել էր Կասիլյասն ու հերքել այդ ժամանակ տարածված տեղեկությունը: 

AS-ը համոզված է, որ 41-ամյա դարպասապահը գեյ լինելու վերաբերյալ հայտարարությունն արել է՝ լրատվամիջոցներին հեգնելու համար: Ավելի ուշ նա ջնջել է թվիթը:

Ապա նոր գրառում արել.«Կոտրված հաշիվ: Բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Ներողություն եմ խնդրում իմ բոլոր հետևորդներից»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ