⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Արցախի ԱԺ նախագահը եկել է նախագահականի նստավայրում հավաք իրականացնողների մոտ

Թեմա

Ստեփանակերտում տեղի ունեցող հավաքի մասնակիցները շարունակում են փակ պահել նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Սակայն, ինչպես ավելի վաղ նշել էր «Իրավունք»-ը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղում չէ:

Քիչ առաջ հավաքի մասնակիցներին է մոտեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ու խորհրդարանական մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: Նրանք վստահեցնում են քաղաքացիներին, որ ոչ մի պաշտոնյա չի պատրաստվում Արցախը զիջել Ալիեւին եւ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա:

Նշենք, որ Արցախի նախագահական նստավայրը շրջափակված է ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների զորքերով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ