⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Չե՛նք թողելու, չի՛ լինելու, խափանելու ենք. ինչ են պլանավորել Էրդողան-Ալիեւ-Նիկոլ եռյակը

Թեմա
«Ըստ Պրահայում կնքված համաձայնագրի, ԵՄ-ն Հայաստանի տարածքում, Ադրբեջանի սահմանին իրականացնելու է քաղաքացիական առաքելություն, երկամսյա ժամկետով։ Բնականաբար, չի նշվում ինչպես, ինչ խմբեր կամ կառույցներ են ներառված այդ առաքելությունում, ինչ գործիքակազմ է, եւ վերջապես` ինչ մեխանիզմներ են կիրառվելու։
 
Իսկ ինչ է սա նշանակում. ամենայն հավանականությամբ, կարճ ժամանակ անց, երբ ագրեսոր Ադրբեջանը կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա մեր սահմանների վրա, Արեւմուտքն իր քաղաքացիական առաքելությունը կփոխարինի խաղաղապահ առաքելությամբ, կտեղակայվի այս տարածաշրջանում եւ կփորձի բախման գնալ ռուսական ռազմական ներկայության հետ, փորձելով խախտել նաեւ իրանական ռազմաքաղաքական դիրքը։ Արդյունքում Հայաստանը կվերածեն Սիրիայի, որն էլ արագորեն ամբողջովին կհայաթափվի, դառնալով արեւմտյան ազդեցության թյուրքական աշխարհի գոտիներից մեկը։ Այս նպատակն է ուրվագծված էրդողան, Ալիեւ, Նիկոլ եռյակի պլաններում։ Չե՛նք թողելու, չի՛ լինելու, խափանելու ենք, Հայն իր վիրավոր մեջքով ոտքի է կանգնելու, նորից ցույց է տալու աշխարհին իր ոգին, ուժն ու միասնականությունը։ Հայրենիքն Աստծուց է, Աստված առաջ», - գրել է ազատամարտիկ, ռազմական, քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ