⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ինչ է կատարվում այս պահին Ստեփանակերտում (Տեսանյութ)

Թեմա

Հենց այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում ցույց՝ «Տեռորիստ Ալիեւ», «Արցախը հայկական է» պաստառներով:  Նշենք, որ ցույցին  որեւէ քաղաքական գործիչ ներկա չէ, այլ հիմնականում քաղակտիվիստներ են: Նրանք պահանջում են Հայաստանի եւ Արցախի իշխանություններից՝ պահել Արցախը հայկական:

Հավաքի մասնակիցները «Իրավունքի» հետ զրույցում նշեցին, որ շատ վրդովված են Ալիեւի վերջին հայտարարություններից, թե «Արցախում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են», ինչին չեղավ կոշտ արձագանք ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանություններից: Նրանք պնդում են, որ մինչեւ վերջին մարդը մնալու են Արցախում ու հայկական են պահելու այն: Այս հարցում հավաքի մասնակիցների հույսը Ռուսաստանի աջակցությունն է, բայց նաեւ ակնկալում են միջազգային հանրության հստակ արձագանքը՝ ալիեւյան հոխորտանքներին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ