⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Ռուբիկոնը» կարծում եմ վաղուց անցած է, նման մարդկանց հրավերները չեն կարող լինել անկեղծ. Վահան Բաբայան

Ներքաղաքական
Աչքովս ընկավ, որ Սամվել Բաբայանը նախկին նախագահներին հրավերներ է անում,համախմբման կոչեր է անում,կոնսոլիդացիայից է խոսում,խոսում է նաև Արցախի և Հայաստանի առջև ծառացած խնդիրներից:
Ու դա այսօր անում է մի մարդ ով պետք է հրաշալի հասկանար 2018թ վտանգը և այս տարիներին ոչ թե լծվեր նիկոլական իշխանության գովերգումներով ու սատարումներով,այլ նկատեր Արցախում փորձառու գեներալների հեռացումը,Արցախի հերոսների նկատմամբ հետապնդումները,նրանց պախարակումն ու հեղինակազրկելու փորձերը:
Սամվել Բաբայանը լինելով Արցախի բանակի նախկին հրամանատար միթե՞ չէր հասկանում ելակ-տռուսիկ-մայկա քարոզարշավի վտանգավորությունը, իբր 80-ականների զենքերի մասին հեքիաթները,Ստեփանակետի օդը 2016-ի համեմատ ավելի պաշտպանված լինելու մասին լոլոները,կներեք բայց ես չեմ կարող հավատալ նրա անկեղծությանը:
Ստացվում է ինչ,կարելի էր երկիրը քանդողներին սատարել,օգտվել իշխանության բարեհաճությունից իսկ հետո երբ էլ տարբերակ չկա նախկին նախագահներին հիշել ու հրավիրել միջոցառման ու իբր համախմբման իլյուզիա ստեղծել հա՞:
«Ռուբիկոնը» կարծում եմ վաղուց անցած է, նման մարդկանց հրավերները չեն կարող լինել անկեղծ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ