⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Նիկոլը որևէ կերպ ուշադրություն չի դարձնում բանակի առջև ծառացած լրջագույն խնդիրներին, որոնք հանգեցնելու են նոր աղետների. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
Նիկոլն ամեն ինչ անում է իր խունտայի հարմարավետությունն ապահովելու համար։ Վերջերս կառավարությունը Ազգային ժողովի բուֆետը վերանորոգելու համար հատկացրեց 31 միլիոն դրամ, իսկ գորգերը փոխելու համար` 11 միլիոն 88 հազար դրամ, Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանները վերանորոգելու համար հատկացվեց 31,6 միլիոն դրամ, չհաշված միլիարդների հասնող պարգևավճարները։
Իսկ ի՞նչ է արվում բանակի համար. Այս ընթացքում քանի՞ միլիոն դրամ է ուղղվել սահմանները կահավորելու համար. Ոչ մի լումայի ներդրում չկա բանակաշինության մեջ։ Կամ, երբ որ բանակը զենքի կարիք ունի` դավաճանը խոսում է բահից ու քլունգից, կոշիկից ու էքսկավատորից, սակայն ոչ` զենքից ու զինամթերքից։
Երբ հակառակորդը օկուպացրել է ՀՀ որոշ հատվածներ ու շարունակ կրակում է հայկական դիրքերի ու խաղաղ բնակիչների ուղղությամբ` խոշտանգելով ու գերեվարելով մեր հայրենակիցներին` Նիկոլը շարունակում է աչք փակել Ադրբեջանի սանձարձակ գործողությունների վրա ու սահմանները թողնել բախտի քմահաճույքին։
Արդեն գաղտնիք չէ, որ Նիկոլը որևէ կերպ ուշադրություն չի դարձնում բանակի առջև ծառացած լրջագույն խնդիրներին, որոնք հանգեցնելու են նոր աղետների։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ