Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները. «Հրապարակ» Նոյեմբերի 4. Օրվա խոսք Շարունակվում է ամերիկյան ուժերի և բեռների լայնածավալ տեղակայումը Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ Լեհաստանի վարչապետ Տուսկը լապտերներով զինված ռուսների ներխուժմանը Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ժողովուրդ». Խորհրդարանում ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը իշխանական Անդրանիկ Քոչարյանն էր

Ինչ տեղի է ունենում Հայաստանում, ոչ թե հակառուսական, այլ աննորմալ երեւույթ է. Կոստանյան

Թեմա

Միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ գնահատմամբ` Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրությունները հենց այնպես չեն բարձրացվում, այլ հստակ ուղղորդվում են արեւմտյան տեխնոլոգիաների միջոցով: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում նա ուշագրավ փակագծեր բացեց:

— Մենք գիտենք, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները կիրառվում` մեկն ասում է, մնացածը թութակի նման կրկնում են: Սա հիվանդագին սովորույթի նման է:  Հստակ է, որ այդ տեխնոլոգիաներին տիրապետում է Արեւմուտքը եւ սկսեց այն կրկին կիրառել, երբ արցախյան վերջին պատերազմում ռուս խաղաղապահները Արցախի որոշ չափը գոնե կարողացան փրկել: Եվ փոխանակ Ռուսաստանի հանդեպ ավելի ընկերական վերաբերմունք լիներ Հայաստանում, ընդհակառակը՝ հենց այդ վայրկյանից սկսվեց հակառուսական մթնոլորտը խորանալ: Սա աբսուրդ է` ռուսական խաղաղապահ ուժերը գալիս են եւ Արցախն ամբողջականորեն կորստից փրկում, մենք բացասական արձագանք ենք տալիս: Իսկ հիմա այդ ամենը շարունակվում է ավելի ուժգին, որովհետեւ այն կենտրոնները, որոնք գեներացնում են այս հակառուսական տրամադրությունները, իրենց թվում է, թե Ռուսաստանն արդեն պարտվում է եւ հող են նախապատրաստում իրենց համար:

— Ըստ Ձեզ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը, հատկապես, որ հակառուսական տրամադրություններ հրահրողների ետեւում երեւում է իշխանության ու իշխանամերձ շրջանակների ականջները:

— Սա, իհարկե, վտանգավոր է, որովհետեւ չկա աշխարհում այսպիսի երեւույթ, ինչ Հայաստանում է տեղի ունենում: Սա ոչ թե հակառուսական, այլ աննորմալ երեւույթ է: Օրինակ` Սաուդյան Արաբիայում կամ Սինգապուրում երբեւէ այդպիսի հակաամերիկյան ալիք չի կարող բարձրանալ: Այո՛, անհամաձայնություններ կարող են լինել`  նավթի գների եւ այլնի վերաբերյալ, բայց դուք չեք տեսնի ԱՄՆ-ի դաշնակից երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազան է պաշտպանում այդ երկրների սահմանները, հակաամերիկյան տրամադրություններ գեներացվեն: Իհարկե, Հայաստանում ներկա իշխանությունն իր ամբողջ հոգեբանությամբ պրոարեւմտյան է եւ բնականաբար` հակառուսական: Սակայն չեմ կարող ասել, թե արդյոք նրանք անձամբ են հրահրում այս հակառուսական տրամադրությունները, բայց անկասկած կարող եմ ընդգծել, որ այս տեխնոլոգիաները պատրաստված են արեւմտյան կենտրոնների հաստատություններում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ