⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Որն էր Ալեն Սիմոնյանի «քաղաքական ինքնասպանությունից» հետո` «հոգեդարձի» բանալի բառը

Թեմա

Թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած մասնակի իշխանափոխության տարբերակը պատրաստ են քննարկել, ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ի պատասխան հավատարմության խոստում տվեց Նիկոլ Փաշինյանին, որն ավելի նման էր «քաղաքական ինքնասպանության:

«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ասաց, որ մատերն էլ կտրեն, որեւէ մեկը իր ու Իշխան Սաղաթելյանի օգտին չի քվեարկի», - ասաց Ա. Սիմոնյանն ու վստահաբար պնդեց, թե ՀՀ-ում կա մեկ ցանկալի թեկնածու, ու դա ոչ թե Քոչարյանն է, այլ՝ Փաշինյանը:

«Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում այս պահի դրությամբ ընդհանրապես չեմ պատկերացնում», - խոստովանեց ԱԺ նախագահը, ինչից, իհարկե, կարող են նույնիսկ հուզվել ՔՊ-ականները, սակայն Ա. Սիմոնյանի հայտարարության մեջ բանալի բառը «այս պահի դրությամբ»-ն է: Իսկ թե որ պահի դրությամբ այլ կարծիքի կլինի Ալեն Սիմոնյանը, թերեւս պարզ կդառնա Մոսկվայում նախատեսված իր պաշտոնական այցից հետո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ