Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

«Երեւանյան հեռանկարներ»-ի շրջանակում կկայան աշխարհահռչակ երկու երաժիշտների երկար սպասված համերգը

Ազդագրեր

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակում նոյեմբերի 8-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայան աշխարհահռչակ երկու երաժիշտների երկար սպասված անմոռանալի համերգը:

Մենակատար՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, վիրտուոզի ՝ Նիկոլայ Լուգանսկի (դաշնամուր):

Դիրիժոր՝ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (OSM) 1977-2002 թ. գեղարվեստական ​​ղեկավար, ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն , Japan Record Academy Award եւ Գերմանիայի երաժշտական ​​քննադատների մրցանակակիր՝ Շառլ Դյություա:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Ծրագրում կհնչի ` Ֆրեդերիկ Շոպեն | Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 Էկտոր Բեռլիոզ | Ֆանտաստիկական սիմֆոնիա:

Տոմսերի արժեքն է 3000 – 15000 դրամ: Տեղեկատու հեռախոս՝ +374 77 805687

Հիշեցնենք, որ այս տարի «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին եւ Արվեստի միջազգային համաժողովին:

YerevanPerspectives

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ