Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով Ափսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին Պուտինը կմեկնի Թեհրան Քննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.am Արդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում Նիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ Գալստյան Մոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ Ալլահվերդյանը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է Պուտինին

Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ. ԱՆՏԻՖԵՅՔ–ի լուսանկարները

Զարկերակ

2018 թվականին փողոցից իշխանության եկածների կենսակերպում շատ բան է փոխվել։ Նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմող և ապառիկները վճարելու դժվարություններ ունեցող ներկայիս իշխանականները հարստանում են, նոր տներ ու ավտոմեքենաներ գնում։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «թավշյա թալանը» պոզով–պոչով չի լինում։  «Թավշյա թալանից» օգտվելու սկզբունքը, ինչպես ցույց տվեցին իշխանազավթման չորս տարիները, հետևյալն է․ որքան շատ ծառայություններ ես մատուցում Փաշինյանին ու կիսում նրա դաճանական որոշումների պատասխանատվությունը, այնքան ավելի մեծ ինդուլգենցիա ես ստանում՝ օգտվելու «թավշյա կերակրամանից»։

Ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին Երևանում վարձով բնակվող լոռեցի Էդմոն Մարուքյանի կյանքում 2018 թվականից ի վեր նույնպես շատ բան է փոխվել։ Հայտնի է, որ իշխանափոխությունից հետո Էդմոն Մարուքյանը «ական» է եղել ընդդիմության ներսում և այդ կարգավիճակում տարբեր ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչ է ստացել Էդմոն Մարուքյանն այդ ամենի դիմաց.

Այսպես, AntiFake.am–ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը փաստում են, որ ներկայումս Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարուքյանի հետ փոխկապակցված անձանց՝ մերձավոր ազգականների և ընկերների անունները 2018 թվականից սկսած կապվում են «Վահագնի» թաղամասում գտնվող մի քանի հողատարածքների և նորակառույց առանձնատների հետ։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հարազատ եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, 2018թ. նոյեմբեր–2019թ. մարտ ժամանակահատվածում «Վահագնի» թաղամասում ձեռք է բերել հողամաս, որի վրա հետագայում իրականացրել է առանձնատան կառուցապատում։

 

Էդմոն Մարուքյանի կրտսեր եղբայրը՝ Էդգար Մարուքյանը

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6 հասցեում գտնվող բավականին շքեղ բազմահարկ առանձնատան սեփականության իրավունքը 2022 թվականի օգոստոսին փոխանցվել է Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված մեկ այլ անձի՝ Վիգեն Գեղամյանին, որը հանդիսանում է Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը։ Այժմ առանձնատունը հանձնված է վարձակալության։

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6–րդ հասցեի առանձնատունը

 

Այս շքեղ առանձնատան անմիջապես կողքին գտնվող ոչ պակաս շքեղ 8-րդ հասցեի առանձնատունը նույնպես կապվում է Էդմոն Մարուքյանի եղբոր հետ։ Նշված հասցեում 2019թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հողատարածք է ձեռք բերել և առանձնատան կառուցապատում է սկսել Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը՝ Վիգեն Գեղամյանը, որը միևնույն ժամանակ տարբեր գործարքներում հանդես է գալիս որպես լիազորված անձ։

 

Էդմոն Մարուքյանը և Վիգեն Գեղամյանը, 2019թ․ 

 

2020 թվականին Վիգեն Գեղամյանը առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հասցեում գտնվող գույքը սեփականության իրավունքով փոխանցել է էդմոն Մարուքյանի եղբորը` էդգար Մարուքյանին, որը նույն թվականի մայիսին բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել Երևանի քաղաքապետարանից։ Շինաշխատանքներն ավարտվել են 2021 թվականին, և դեկտեմբերին վերջինս ստացել է բնակելի տան շահագործման թույլտվությունը։  2022-ի օգոստոսին Մարուքյանի եղբայրը առանձնատունը վաճառել է այլ անձի 470 հազար դոլարով:

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 8–րդ հասցեի առանձնատունը

 

AntiFake.am-ը պարզել է, որ Էդմոն Մարուքյանի ընկերը՝ Վիգեն Գեղամյանը և վերջինիս աները՝ Մեսրոբ Սմբատյանը, որը նույնպես Էդմոն Մարուքյանի ընկերն է, կապ ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի մի քանի այլ հողատարածքների և առանձնատների հետ։  Բացի վերը հիշատակված 6–րդ և 8-րդ հասցեի առանձնատները, Վիգեն Գեղամյանը և Մեսրոբ Սմբատյանն առնչություն ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեներում գտնվող առանձնատների հետ։
 
Նրանք 2018 թվականից պարբերաբար դիմել են Երևանի քաղաքապետարանին նախագծման, շինարարության և շահագործման թույլտվություններ ստանալու համար և կարճ ժամանակահատվածում ոտքի են կանգնեցրել շքեղ առանձնատներ։
 
Այսպես, Երևանի քաղաքապետարանը 2018-ի սեպտեմբերին Վիգեն Գեղամյանին տվել է «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ, իսկ Մեսրոբ Սմբատյանին նույն փողոցի 5–րդ հասցեում շինթույլտվություն իրականացնելու իրավունք` բնակելի տուն կառուցելու նպատակով:  2019թ․ հուլիսին Գեղամյանն ու Սմբատյանն արդեն ստացել են նշված հասցեների բնակելի տների ավարտական ակտերը՝ շահագործման թույլտվությունները:

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ հասցեի առանձնատունը

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5–րդ հասցեի առանձնատունը

 

2019թ․ ապրիլին Մեսրոբ Սմբատյանը բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեում, իսկ մայիսին՝ նույն հասցեում արդեն բնակելի տան կառուցման շինթույլտվություն է ստացել։ 2020թ. օգոստոսին Էդմոն Մարուքյանի ընկերը Երևանի քաղաքապետարանից ստացել է այս առանձնատան շահագործման թույլտվությունը:

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեի առանձնատունը

 

Այսպիսով՝ Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված Վիգեն Գեղամյանին այս պահի դրությամբ սեփականության իրավունքով պատկանում են «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3 և նույն փողոցի 6 հասցեներում գտնվող առանձնատները, իսկ փոխկապակցված մյուս անձին՝ Մեսրոբ Սմբատյանին՝ «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5 և Բազումի փողոցի 7 հասցեների առանձնատները։

Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեների առանձնատները գտնվում են Էդմոն Մարուքյանի եղբոր հետ առնչվող Բազումի փողոցի 6 և 8 հասցեների առանձնատների անմիջապես դեմ դիմաց։

«Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի հարազատների կողմից հողատարածքների ձեռքբերման և շքեղ առանձնատների կառուցման համար անհրաժեշտ գումարների աղբյուրն անհայտ է։ Ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ էլ նրա կինը՝ Տաթևիկ Մատինյանը, ըստ հայտարարագրերում առկա տվյալների, չեն տիրապետում նման մեծ փողերի։ Էդմոն Մարուքյանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող եղբոր աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունից նույնպես տպավորություն չենք ստանում, որ նա իշխանափոխությունից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում պատահականորեն «Վահագնի» թաղամասում հողատարածքների սեփականատեր կարող էր դառնալ և առանձնատների կառուցապատում իրականացնել։ Իսկ «Վահագնի» թաղամասի առանձնատների գործարքների հետ կապված Վիգեն Գեղամյանն ու Մեսրոբ Սմբատյանը, ըստ Իրավաբական անձանց պետական ռեգիստում առկա տվյալների, Հայաստանում գրանցված բիզնեսներ չունեն։  

2018-ից ի վեր «Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի եղբոր և իր հետ փոխկապակցված անձանց կողմից առանձնատների ձեռքբերումից բացի, Էդմոն Մարուքյանն ինքն էլ 2022 թվականին անշարժ գույքի սեփականատեր է դարձել։ Նախկինում Ավան վարչական շրջանում վարձով բնակվող և դրա համար Ազգային ժողովից փոխհատուցում ստացող Էդմոն Մարուքյանը 2022 թվականի մարտի 7–ին՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ստանձնելուց ընդամենը 1 շաբաթ առաջ, Երևանի Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք է նվեր ստացել՝ Ծարավ աղբյուրի փողոց 55/17 շենքի 160 բնակարանը, ավտոտնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Մարտի 14–ին Մարուքյանն ստանձնեց նոր պաշտոնը։

 

Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ստանձնելու հայտարարագիրը

 

AntiFake.am-ը կապ հաստատեց Էդմոն Մարուքյանի հետ՝ «Վահագնի» թաղամասի առանձնատների հետ նրա առնչության մասին մեկնաբանություն ստանալու համար։ Մեզ հետ զրույցում այս մասին հարցը լսելուց հետո ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ մասնավոր անձանց առնչությամբ։ Նշեցինք, որ խոսքը վերաբերվում է իր հարազատ եղբորն ու իր ընկերներին, ինչին ի պատասխան Մարուքյանն առաջարկեց իր և իր հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկությունները գտնել հայտարարագրերում՝ պնդելով, որ ինքը առնչություն չունի եղբոր կարողությունների հետ։ Շուրջ 8 րոպե մեզ հետ զրուցելուց հետո Էդմոն Մարուքյանը պնդեց, որ մեզ մեկնաբանություն չի տվել՝ ընթացքում հասցնելով դեռևս չհրապարակված հոդվածի առնչությամբ դատարանով սպառնալ։ Մարուքյանի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքի վրա, որ իր հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքերի առուվաճառքի շարժերը սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինչի առնչությամբ նա մեզ առաջարկեց դիմել իրավասու մարմիններին։ 

Եվ իսկապես, արդյո՞ք այս ամենը ապօրինի ծագում ունեցող գույքի ցցուն օրինակ չէ։ Եվ արդյո՞ք այս ամենը Նիկոլ Փաշինյանին Էդմոն Մարուքյանի մատուցած ծառայությունների փոխհատուցումը չէ։ Չէ՞ որ քիչ բան չէ իշխանափոխությունից հետո կառավարության կազմում պորտֆել վերցնելու փոխարեն ընդդիմության ներսում «ական» աշխատելը։ Քիչ բան չէ Փաշինյանին տարատեսակ լավություններ անելը՝ Հրայր Թովմասյանի դեմ հակասահմանադրական գործընթացների առնչությամբ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացին չմիանալն ու այդպիսով այն տապալելը, 44-օրյա պատերազմից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմելն ու դրանից հետո հասարակությանը հավաստիացնելը, որ պատերազմ չի լինելու, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական գործեր կարելուն անմիջականորեն մասնակցելը (Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան), իսկ գնահատանքի խոսքերի արժանանալու փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչներից «չափալախ» ու հայհոյանքներ ստանալը։

Իսկ հիմա՝ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում, Էդմոն Մարուքյանը կարծես վերածվել է իշխանական ֆեյք օգտահաշվի, որը հրատապ կերպով հայտնվում ու աբսուրդային բացատրություններով հիմնավորում է իշխանության քարոզչական յուրաքանչյուր թեզ, օրինակ, թե ինչու ենք պարտվել պատերազմում, թե ինչու պետք է ընթանալ խաղաղության օրակարգով ու կնքել խաղաղության պայմանագիր, թե ինչու չի հաջողվում զենք ձեռք բերել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի գործում, և այսպես շարունակ։

Ինչ վերաբերվում է 2018 թվականից ի վեր Էդմոն Մարուքյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց գույքային դրության կտրուկ բարելավմանը՝ «Վահագնի» թաղամասում հողատարածքների  ու առանձնատների ձեռքբերմանն ու Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք նվեր ստանալուն, ապա հույս հայտնենք, որ Էդմոն Մարուքյանը ոչ հեռու ապագայում կանցնի իր քաղաքական տերերի կողմից ընդունված Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հոդվածներով՝ բացահայտելով հարստացման աղբյուրները։  

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 
 





Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top