«Վերհիշիր անունը քո»՝ մոնոներկայացման առաջնախաղ Ստանիսլավսկու թատրոնի Փոքր բեմում
ՄշակութայինԿ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի «Վերհիշիր անունը քո» մոնոպիեսը: Ներկայացման բեմադրիչն ու դերասանը ՀՀ վաստակավոր արտիտ Ռոբերտ Հակոբյանն է: Պիեսի բեմականացումը Ռ. Հակոբյանինն է՝ թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի հետ համահեղինակությամբ:
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի:
«Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը հիմնված է Վ. Հունանյանցի պիեսի վրա և պատմում է իրական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ:
Ներկայացումը պատմում է հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի կյանքի մասին, ով ստեղծել է ոչ միայն գեղեցիկ խորալներ ու եկեղեցական շարականներ, այլ նաև հայտնի է որպես հայ ժողովրդական երգերի հանրահռչակող։
Առաջնախաղերը կկայանան հոկտեմբերի 4-ին, 5-ին և 30-ին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
