⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ով է Ազգային ժողովում փոխարինելու Վահագն Հովակիմյանին

Թեմա

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը, եւ սա ամենեւին էլ չար կատակ չէ, թեպետ նույնիսկ իշխանական կուլիսներում է քմծիծաղ առաջացնում: Առաջադրմամբ պայմանավորված` Վ. Հովակիմյանը պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Իսկ թե ով է նրան փոխարինելու խորհրդարանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը հուշում է, որ Ազգային ժողովում կհայտնվի Գյումրիի փոխքաղաքապետ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ: Նա 2006-2021 թթ.-ին եղել է «Անի տուր» գործակալության տնօրենը, ինչը մեզ հիշեցրեց ոչ վաղ անցյալում «Իրավունքի» աչքից չվրիպած դեպքը:

Բոլորովին վերջերս անդրադարձել էինք, որ «Անի տուրն» իր պաշտոնական կայքում Հայաստանից մինչեւ Շուշի անվտանգ ուղեւորություն է խոստանում ո՛չ ավել, ո՛չ պակաս` այն էլ սոցփաթեթով: Ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հանգստանալ Ադրբեջանի կողմից գրավված «Ավան Շուշի պլազա» հյուրանոցում՝ մեկ անձի համար 9 օր 8 գիշեր անցկացնելով 72 հազար դրամով: Սա անփութությա՞ն հետեւանք էր, թե՞ «Անի տուրին» էլ է ադրբեջանցիների ձեռքերը հասել, ու հիմա «էստի համեցեք» են կանչում հայերին, ինչպես թուրքերը նույնկերպ տուրեր էին կազմակերպում հայերի համար դեպի Արեւմտյան Հայաստան, դժվար է ասել, սակայն անգամ մեր անդրադարձից հետո` գործակալության կայքում որեւէ փոփոխություն չարվեց: Եվ փաստը մնում է փաստ, որ «Անի տուրն» առաջարկում է հանգստանալ այնտեղ, որտեղ հանգիստ չկա, կամ էլ ադրբեջանցիները կապահովեն այցելուների անդրշիրիմյան հանգիստը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ