ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ես որպես մարզիչ, երբեք չեմ պայքարել, գնալու արտերկիր մրցումների մասնակից լինելու

Սպորտ

Հհոկտեմբերի 3-ը, Վլադիմիր Ենգիբարյանի անվան Բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի Բռնցքամարտի հավաքականի մարզիչ ՀԱՐՈւԹՅՈՒՆ ԿԻՐԱԿՈՍԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է հոբելյանական 60-ամյակն է լրանում, իսկ աշխատանքային գործունեության 35-ամյակը։ Նրա սաների ծնողների խոսքերով, պարոն Նազարյանը երեխաների համար ոչ միայն պարզապես մարզիչ է, այլ ուսուցիչ բառի բուն իմաստով։ Մանկավարժական մեծ տաղանդի շնորհիվ, նա դարձավ հեղինակություն մարզիկների համար։ Զարմանալի է, նա երբեք չի բարձրացնում իր ձայնը պարապմունքների ժամանակ, շատ բարյացակամ է, սրտացավ իր բոլոր սաների նկատմամբ, շատ հիանալի անձնավորություն։ Նրա սաները դարձել են Եվրոպայի, Աշխարհի չեմպիոններ, շատ անվանի մարզիկներ։ Iravunk.vom-ի հետ բացառիկ զրույցում օրվա հոբելյարը պարոն ՀԱՐՈւԹՅՈւՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ նշեց.

«Ես միայն խաղաղություն եմ ուզում, որ լինի մեր երկրում, ամբողջ աշխարհում, հենց դա էլ կլինի իմ ծննդյան օրվա ամենալավ նվերը, նաև ցանկանում եմ նորանոր հաղթանակներ, նվաճումներ իմ սաներին, մեր մարզիկներին, միշտ հաղթեն, ծածանեն մեր եռագույնը, հնչեցնեն մեր երկրի հիմնը։ Ես որպես մարզիչ, երբեք չեմ պայքարել, գնալու արտերկիր մրցումների մասնակից լինելու, չեմ պայքարել գլխավոր կամ երկրորդ մարզիչ լինելու համար, ծառայում եմ ՀՀ բռնցքամարտին սրտանց, հոգով, հավատով։ Առողջություն, երջանկություն, խաղաղություն աշխարհին, եղեք բարի, սիրեք միմյանց ու երբեք ցավ մի պատճառեք»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ