Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ինչ­պես հայտ­նի է, հո­ղա­տու կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը շատ է սի­րում բար­բա­ջել «նախ­կին­նե­րի թա­լա­նի մա­սին»: Եվ ա­հա ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար ԷԴ­ԳԱՐ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ հրա­պա­րա­կում է ա­մե­նա­մեծ թա­լան­չի Նի­կո­լի վնաս­նե­րը` փաս­տե­րով. «Քար­վա­ճա­ռի շրջա­նը Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լուց հե­տո, Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը Ջեր­մուկ քա­ղա­քը չի ընդգր­կել սահ­մա­նա­մերձ հա­մայնք­նե­րի ցան­կում, որ­պես­զի հա­մայն­քի բնա­կիչ­ներն ա­զատ­ված չլի­նեն ան­շարժ գույ­քի մի­աս­նա­կան հար­կից (գույ­քա­հար­կից և հո­ղի հար­կից): Ա­վե­լին, 2021 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից, այդ հար­կա­տե­սա­կի դրույ­քա­չա­փը բարձ­րաց­վել է մի քա­նի ան­գամ, մաս­նա­վո­րա­պես հա­սա­րա­կա­կան կա­ռու­ցա­պատ­ման են­թա­կա հո­ղե­րի հա­մար մին­չև 42 ան­գամ: Ստաց­վում է, որ հրե­տա­կո­ծու­թյու­նից հե­տո ի­րենց բնա­կա­վայ­րը լքած հա­զա­րա­վոր ջեր­մուկ­ցի­նե­րը ստիպ­ված են Նի­կոլ Փա­շի­նյա­նին նա­և հսկա­յա­կան հար­կեր վճա­րել, ան­գամ այն հո­ղե­րի հա­մար, ո­րոնք զավ­թել են ադր­բե­ջան­ցի­նե­րը, որ­պես­զի նա վա­յե­լի կյան­քը մի քա­նի մի­լի­ոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ ա­պա­հով ա­մա­ռա­նոց­նե­րում»: Ղա­զա­րյա­նը հրա­պա­րա­կել է լու­սան­կա­րեր` Ջեր­մու­կում հրե­տա­կոծ­ված քա­ղա­քա­ցի­ա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ, ո­րի հա­մար սե­փա­կա­նա­տե­րը հար­կեր է վճա­րում, և Նի­կո­լի ա­ռանձ­նա­տու­նը, որ­տեղ նա կյանք է վա­յե­լում քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից վճար­վող հար­կե­րի հաշ­վին:

Սա­կայն քա­ղա­քա­ցի­նե­րի հար­կե­րի հաշ­վին ոչ մի­այն կա­պի­տու­լյան­տի ա­պա­րանք է պահ­վում, այ­լև այլ զար­մա­նա­լի ծախ­սեր են ար­վում: Ա­ԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԻ կար­գար­դու­թյամբ՝ ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րը հոկ­տեմ­բե­րի 9-15-ին կմեկ­նեն Ռո­ւան­դա՝ Միջ­խորհր­դա­րա­նա­կան մի­ու­թյան 145-րդ վե­հա­ժո­ղո­վի  աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­լու: Ըստ այդ կար­գադ­րու­թյան` պատ­վի­րա­կու­թյան կազ­մում ընդգրկ­ված են ԱԺ «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­ներ Ծո­վի­նար Վար­դա­նյա­նը, Հե­րիք­նազ Տիգ­րա­նյա­նը, Հաս­միկ Հա­կո­բյա­նը, «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Է­լի­նար Վար­դա­նյա­նը, ԱԺ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար-գլխա­վոր քար­տու­ղար Վա­հան Նա­րի­բե­կյա­նը, վեր­ջի­նիս տե­ղա­կալ Է­դո­ւարդ Խանզ­րա­դյանն ու ԱԺ աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին կա­պե­րի վար­չու­թյան մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի բաժ­նի գլխա­վոր մաս­նա­գետ Զա­բե­լա Ղա­զա­րյա­նը: Գոր­ծուղ­ման հետ բո­լոր ծախ­սե­րը, այդ թվում՝ ճա­նա­պար­հա­ծախ­սը, օ­րա­պա­հի­կը, գի­շե­րա­վար­ձը հո­գում է ՀՀ պետ­բյու­ջեն: Լավ, էլ ու­րիշ կա­րև­որ գործ չկա՞ր, բա­ցի այդ­քան ՔՊ-ական­նե­րի աֆ­րի­կյան այդ եր­կիրն ու­ղար­կե­լուց...

Իսկ հա­րյու­րա­վոր ան­գամ­ներ Թուր­քի­ա զան­գա­հա­րած տխրահռ­չակ ՌՈՒ­ԲԵՆ ՌՈՒ­ԲԻ­ՆՅԱ­ՆԸ «Ազա­տու­թյուն» ռա­դի­ո­կա­յա­նի հետ զրույ­ցում բա­ցա­հայ­տել է ո­րոշ եզ­րույթ­նե­րի հան­դեպ իր ու­նե­ցած զար­մա­նա­լի վե­րա­բեր­մուն­քը: «…Ես, օ­րի­նակ, տես­նում եմ, այդ թվում՝ նախ­կին նա­խա­գահ­նե­րի մի­ջև բա­նա­վե­ճի կոն­տեքս­տում շատ է հնչում «կա­պի­տու­լյա­ցի­ա» բա­ռը: Ես կտրա­կա­նա­պես հա­մա­ձայն չեմ այդ բա­ռի գոր­ծած­մա­նը ոչ մի­այն նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան հա­մա­տեքս­տում, այլ ընդ­հան­րա­պես ցան­կա­ցած լուծ­ման հա­մա­տեքս­տում»,- ա­սել է սույն կա­պի­տու­լյանտ ա­ռանձ­նյա­կը՝ հա­վե­լե­լով՝ նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տա­թուղ­թը կա­պի­տու­լյա­ցի­ա չէր, իսկ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը և՛ ինք­նիշ­խա­նու­թյու­նը, և՛ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն ա­մեն գնով պա­հե­լու է: Ի­յա՜, ի­րո՞ք... Բայց ախր Ռու­բո­յի՝ «կա­պի­տու­լյա­ցի­ա» եզ­րույ­թի վե­րա­բե­րյալ նման այ­լա­սեր­ված պատ­կե­րա­ցու­մը գա­լիս է ոչ մի­այն նրա՝ «տա­կից դուրս գա­լու» ձգտու­մից, այ­լև ներ­քին թրքա­բա­րո հա­մոզ­մուն­քից. Ար­ցա­խը եր­բեք սրա ու սրա նման­նե­րի հա­մար Հա­յաս­տան չի ե­ղել, Քար­վա­ճա­ռը եր­բեք հա­յոց հող չի հան­դի­սա­ցել, իսկ Շու­շին այդ­պես էլ «Շու­շա» է մնա­ցել` «դժբախտ ու դժգույն»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ