⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ի՞նչն է միավորում «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցություններին․ Մանե Թանդիլյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել։ Դրանով փաստորեն որոշված են երկու կուսակցությունների ներկայացուցիչների հանձնառությունները՝ Ալավերդի քաղաքի և ընդհանուր համայնքի ղեկավարման հստակ բաշխմամբ։ 

Կարելի՞ է ասել, որ քաղաքական երկու ուժերի համագործակցությունը հետագայում կարող է ավելի սերտ լինել և ներքաղաքական նոր դաշինքի հեռանկար ունենալ։

«Նման քննարկում չենք ունեցել։ Քննարկվել է Ալավերդի համայնքի զարգացման շուրջ համագործակցության հեռանկարը»։

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով, իրենց առաջնահերթություններից է՝ համայնքների զարգացումը․

«Վստահ ենք, որ երկիրը սկսվում է հենց համայնքներից, հենց համայնքներում ապրող մարդիկ են, որ պահում են պետությունը»,-ընդգծեց քաղաքական գործիչը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ