20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

«Հյուսիսային հոսքը» պայթեցրել է ԱՄՆ-ն. ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքս

Միջազգային


Ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Bloomberg հեռուստաընկերության եթերում կոպտորեն հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքը» պայթեցրել է ԱՄՆ-ն։

Նրա խոսքով՝ Եվրոպան շատ կտրուկ տնտեսական անկում է ապրում։ Դա արտահայտվում է բառացիորեն ամեն ինչի թանկացումներով, բայց գլխավորն այն է, որ հոսանքազրկումից տուժում է հենց եվրոպական տնտեսությունը։

«Եվ հիմա, որպեսզի վերջնականապես ավարտվի, «Հյուսիսային հոսք» գազատարը ոչնչացվել է, որը, ես պատրաստ եմ վիճել, Միացյալ Նահանգների, միգուցե Միացյալ Նահանգների եւ Լեհաստանի հետ համատեղ աշխատանքն է»,- ասաց Սաքսը:

Այստեղ հաղորդավարն այլևս չդիմացավ. «Ջեֆ, Ջեֆ, դու պետք է կանգնես։ Սա չափազանց ուժեղ հայտարարություն է։ Ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ սա ԱՄՆ-ն է: Դուք ապացույց ունե՞ք»:

Բայց Սաքսը կանգ չառավ. «Առաջինը, կան կոնկրետ ռադարային ապացույցներ, որ ԱՄՆ ռազմական ուղղաթիռները, որոնք սովորաբար տեղակայված են Գդանսկում, պտտվում էին տարածքի վրա», - շարունակեց նա:

Դրանից հետո նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նախկինում մեկ անգամ չէ, որ սպառնացել է «այսպես թե այնպես վերջ դնել «Հյուսիսային հոսքին»»։

«Անցյալ ուրբաթ մամուլի ասուլիսում նաև քարտուղար Բլինկենի տարօրինակ հայտարարությունն է ապացույց, որում նա ասել է, որ «սա զարմանալի հնարավորություն է»: Բավականին տարօրինակ է հնչում, եթե դուք իսկապես անհանգստացած եք կարևոր միջազգային ենթակառուցվածքների համար: Ես գիտեմ, որ Արևմուտքում արգելված է նման բաներ ասել, բայց փաստն այն է, որ աշխարհում բոլորը, ում հետ ես խոսում եմ, հավատում են, որ ԱՄՆ-ն դա արել է: Ի դեպ, նույնիսկ մեր թերթերի լրագրողները, որոնք զբաղվում են դրանով, ինձ մասնավորաբար ասում են՝ այո, իհարկե, այդպես է, բայց դա մեր լրատվամիջոցներով չի հեռարձակվում»,- եզրափակեց Սաքսը։

Պետք է հասկանալ, որ Սաքսը պարզապես ինչ-որ տնտեսագետ չէ, ով հրավիրվել է հեռուստատեսություն՝ եթերը լցնելու և ինչ-որ մեկնաբանություն ստանալու համար։

Թայմ ամսագրի կողմից նա երկու անգամ ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը, և ըստ The Economist-ի է նա վերջին տասնամյակի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկն է։

Սաքսը ծառայել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի աղքատության հաղթահարման հատուկ խորհրդական և եղել է «շոկային թերապիայի» քաղաքականության մշակողներից մեկը Բոլիվիայում, Լեհաստանում և Ռուսաստանում:

1991 թվականի աշնանից մինչև 1994 թվականի հունվարը եղել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի տնտեսական խորհրդատուների խմբի ղեկավարը։ Պարզ ասած՝ Սաքսը  իննսունականներին ռուսական տնտեսությունը քանդողներից մեկն է, եւ նրան ոչ մի կերպ հնարավոր չէ անվանել Ռուսաստանի ընկեր կամ գաղափարակից։ Եվ դա էլ ավելի հնչեղ է դարձնում նրա այս կարգի հայտարարությունենրը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված