Չինաստանը կոշտ սպառնալիք է հնչեցրել Իսրայելի հասցեին «Հրապարակ»․ «Շիշ բռնողը» կմասնակցի Երեւանի ընտրություններին «Ժողովուրդ». Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին «Փաստ». Ինչո՞ւ է Բաքուն թիրախավորել Անկախության հռչակագիրը Իրանում մշակել են մի շարք նոր զինատեսակներ, որոնք անակնկալ կլինեն հակառակորդի համար «Հրապարակ»․ Ինչ շինարարություն են սկսել ԱԱԾ «պադվալում» «Ժողովուրդ». ՀԱՊԿ-ը Հայաստանից պարտքերն է պահանջում «Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս» Իրանում նկատվել է հրետանային ստորաբաժանումների խոշոր տեղաշարժեր (Տեսանյութ) Դաժան խոշտանգումներ, առևանգումներ և ծեծ. Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինների բացահայտումները

«Ժողովուրդ». Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 16-ին, նշել էր. «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաեւ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ շրջափակումների մեջ: Սպասում ենք՝ պաշարները վերջանան, եւ ինքնուրույն հետ գնան»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար՝ այդ խումբը գնաց, թե ոչ, սակայն մեզ պատասխան այդպես էլ չտվեցին։ Փորձեցինք անգամ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից պատասխան ստանալ, սակայն դա էլ չհաջողվեց:

Ի վերջո, կարող էինք նրանց եւս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հանցագործություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ