Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞

Դպրոցում դասավանդման այսօրվա մեթոդն ինձ տխրեցնում է. Մարգարիտ Խաչատրյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
— Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի օրն է: Եթե վերադառնանք անցյալ` ի՞նչ հիշողություններ ունեք՝ այդ օրվա հետ կապված:

— Հոկտեմբերի 4-ն ինձ համար ոչ միայն հարգարժան, գովելի, շատ պիտանի ու կարեւոր Ուսուցչի օրն է, այլ նաեւ՝ իմ մայրիկի: Մայրս` Լիդա Հարությունյանը, հայոց լեզվի եւ գրականության լավագույն մասնագետ է: Դպրոցում աշխատել է նաեւ՝ որպես մեթոդիստ, ուսմասվար, բայց այսօր արդեն թոշակառու է: Եվ անկախ նրանից, ինչքան մեծ է իմ հարգանքը ուսուցիչների հանդեպ, այն կրկնապատկվում է, որովհետեւ մայրս էլ է ուսուցիչուհի: Եվ այնպիսի մանկավարժ է, որի աշակերտներն առ այսօր կապի մեջ են նրա հետ:

— Տիկին Խաչատրյան, այսօրվա կրթական ծրագրերի մասին ի՞նչ կարծիք ունեք:

— Թոռնիկներս` Էրոս ու Մարգարիտը, գնում են դպրոց, եւ պետք է ցավով ասեմ, որ այսօրվա դասավանդման մեթոդը եւ ուսուցիչների այդ ծրագրով աշխատելն ինձ տխրեցնում է: Ես այսօր ուզում եմ հասկանալ եւ համեմատել մեր ժամանակը եւ դեռեւս վերջերս մի քանի տարի առաջվա հետ, երբ տղաս էր սովորում: Մեր ժամանակ դպրոցում ուսուցիչը դասն այնպես էր բացատրում, որ մենք գալիս էինք տուն, եթե հարկ լիներ կարդալ այդ օրվա դասը, ոչ թե 20, այլ 30 բալ կստանայինք: Ահա այդքան լավ էին դասավանդում եւ փոխանցում օրվա դասը, ասելիքը, մաթեմատիկական խնդիրները: Հիմա, ցավոք, դա չկա: Ընդամենը հանձնարարություններ են: Սա բողոքի ակցիա չէ: Չեմ ուզում հավատալ, որ բոլոր դպրոցներում է այդպես: Չէ՞ որ ուսուցչի աշխատանքը հանձնարարություն տալուց առաջ՝ դաս սովորեցնելն ու բացատրելն է: Ծնողն աշխատանքից հոգնած գալիս է տուն եւ ստիպված է լինում երեխային սովորեցնել, բացատրել: Այսինքն` ծնողն այսօր նաեւ ուսուցիչ է:

— Այդ դեպքում ո՞րն է այսօրվա ուսուցչի հիմնական գործառույթը:

— Այսօրվա ուսուցիչների մեծագույն գործը դպրոցում երեխաներին հանձնարարություն տալն է: Ցավում եմ, որ այդպես է: Հուսամ՝ ավելի լավ տարբերակներ կան: «Ուսուցիչ» բառը կոչում է, եւ լիահույս եմ, որ այդ կոչումով բոլոր ուսուցիչները կկարողանան մատաղ սերնդին օգտակար լինել:

— Ամենահամեստ աշխատավարձը միշտ ստացել են ուսուցիչները, մինչդեռ վերջերս կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ՝ «եթե մարդն ամիսը 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է նորմալ կրթություն չի ստացել»: Համաձա՞յն եք այս արտահայտության հետ:

— Իհարկե` ոչ: Այդ խեղկատակ մտքերը դնենք մի կողմ, որովհետեւ բարձր ամբիոնից հնչեցրած այդ մտքերին ոչ միայն չի կարելի հետեւել, այլ պետք է համարել, որ չես էլ լսել: Դրան բացատրություն չկա: Վերջիվերջո, հասկանում ես, որ ի պաշտոնե մարդը մի օր (անկախ գրաված աթոռից) կարողանում է ցույց տալ իր ներքին աշխարհը, իր բացարձակ անտեղյակ եւ անտարբեր մարդ տեսակը: Այդպիսի արտահայտություններն ի վնաս լսողներին չեն, ի վնաս այդ մարդուն է, որը, ի վերջո, պատռում է այն դիմակը, որը կոչվում է պետական պաշտոնյա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցինՂազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված