Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է

«Հայ Ֆեստ»-ի հոբելյանական տորթը հայտնվեց Արթուր Ղուկասյանի դեմքին

Տեսանյութեր

Թե ինչպիսին էր լինելու «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային 20-ամյա փառատոնի հոբելյանական մեկնարկը, «Իրավունք TV»-ի տաղավարում փառատոնի հիմնադիր տնօրեն ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ իր գործընկերներն ու թիմը պատրաստում են փոքրիկ անակնկալ: Իսկ անակնկալը ստացվեց, մինչ Արթուր Ղուկասյանը բեմահարթակից կազդարարեր «Հայ Ֆեստ»-ի 20-րդ մեկնարկի մասին՝ բեմում հայտնվեց հաղորդավարուհի ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆԸ տոնական տորթով:

«Դե ես մտածեցի, քանի որ ծնունդ է, 20 ամյակ է, պետք է անպայման տորթով գամ, սկզբում որոշել էի, որ անպայման վրան մոմեր պետք է լինեն, հետո ավելի լավ մտահղացում ծագեց: Շնորհավորում եմ եւ հավատում, որ «Հայ Ֆեստ»-ի հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը», - ասաց Ութմազյանն ու հոբելյանական տորթը «գնդակոծեց» Արթուր Ղուկասյանի դեմքին:

Սա թերեւս փառատոնի մեկնարկի ամենաուրախ դրվագն էր, իսկ մինչ այդ Արթուր Ղուկասյանը բեմից իրեն հատուկ ոճով ներկայացրեց, թե ինչ էր կատարվում այս 20 տարիների ընթացքում փառատոնի շրջանակում՝ այն որակելով կատարյալ գժանոց, որը ժպիտներ էր պարգեւում հանդիսատեսին:

«Հիշում եմ, երբ մենք 15 տարեկան էինք, բեմից մոտավորապես 20 րոպե շնորհակալություն էի հայտնում: Ես հիմա չեմ հայտնի այդ շնորհակալությունները, բայց, իհարկե, չեմ կարող շնորհակալություն չասել մեր հիանալի եւ ֆանտաստիկ թիմին: Իհարկե, դժվար էր այս տարին, որովհետեւ պատրաստվել ենք «Հայ Ֆեստ»-ին՝  առանց մեր գեղարվեստական ղեկավարի…», -  ցավով նշեց Ա. Ղուկասյանը՝ այս տարիների համար շնորհակալություն հայտնելով նաեւ լուսահոգի տիկնոջը՝ Եվգենիա Պոդպոմոգովային:

Շարունակելով շնորհակալությունների շարքը՝ Ա. Ղուկասյանը հնչեցրեց Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի անունը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմեն Խանդիկյանին եւ ամբողջ դրամատիկական թատրոնին, որովհետեւ իրենք մեզ հյուրընկալեցին եւ վստահեցին, նույնիսկ ֆինանսապես օգնեցին, որպեսզի հիմնենք կազմակերպություն, որն էլ իրականություն դարձրեց «Հայ Ֆեստ» -ը: Առաջին մեր գեղարվեստական ղեկավարը եղել է Արմեն Խանդիկյանը: Նա նստած ինձ ու մեր գլխավոր պրոդյուսեր Լյովա Աբրահամյանին ասում էր. «Երեխեք, լսեք, ձեզ կարող ա սկսեն ուտել, բայց՝ լավ, ուրեմն՝ այս տարի եկեք ես լինեմ գեղարվեստական ղեկավարը, իսկ հետո գտեք, թե ով է լինելու», - հիշեց փառատոնի տնօրենը:

Եվս մի շնորհակալություն Ա. Ղուկասյանն ուղղեց Կամերային թատրոնի երկար տարիների տնօրեն, «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանին, ով այժմ աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Մտածում էինք ինչ անուն դնել փառատոնին, որը լիներ հայկական, ցույց տար, որ բարձր արվեստ է ներկայացնում, իր մեջ փառատոնի գաղափարը կրեր: Այսպես մի 15 րոպե փորձում էի ձեւակերպել մտքերս ու Ռուբոն ասաց. «Արի, պարզապես, «Հայ Ֆեստ» լինի: Նա մտքերս իմի բերեց եւ անունը դրեց, որովհետեւ ինքը պոլիտեխնիկն է ավարտել, իսկ ես թատերականը», - կատակեց  Ղուկասյանը:

Ի դեպ, հատկանշական էր այն, որ «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի տնօրենը մեծահոգաբար բեմահարթակից նախ շնորհավորեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, որը եւս 20 տարեկան է եւ հաջողություն մաղթեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին, որը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին:

«Շնորհակալություն մեր լավ ընկերոջը՝ Հակոբ Ղազանչյանին, ով հիմնել է այս երկու փառատոնները եւ մեկն արդեն 20 տարեկան է, մյուսը՝ 16», - եզրափակելով խոսքը՝ ընդգծեց Ղուկասյանը:

Փառատոնի պաշտոնական բացմանը հաջորդեց ռումինական «ԷՄ Ստուդիո»-ի «Վերելակ» ժամանակակից պարը: Բեմադրությունը հանդիսատեսին միապաղաղ աշխարհից տարավ դեպի փոքր, խեղդող տարածքներ, հասցրեց չեզոք վիճակներից մինչեւ ուժասպառության եւ անորոշության: Ճիշտ այնպիսին, ինչպիսի վիճակում այսօր ենք, թերեւս սրանով էր պայմանավորված, որ հանդիսատեսի կողմից Ջեկի Չանի ճկունությամբ ռումինացի դերասաններն արժանացան հայկական «բրավոների»:

Իհարկե, փառատոնի շրջանակում հայկական ներկայացումներն էլ են արդեն հասցրել զարմացնել արտասահմանյան հյուրերին: Կամերային թատրոնում «Հայ Ֆեստ»-ի շրջանակում ցուցադրվեց «Կեսարի խրախճանքը», որն իր համարձակությամբ եւ դերակատարների ճկունությամբ, ուղղակի, ապշեցրեց հայֆեստցիներին:

Իսկ Ազնավուրի հրապարակում կայացավ Արխանգելսկի Երիտասարդական թատրոնի «Դռներ» բացօթյա ներկայացումը: Զվարճալի, պարզ ներկայացում, որում խաղում են երեք դերասաններ: Այս ներկայացման վերաբերյալ եւս արձագանքները դրական են:

Հիշեցնենք, որ «Հայ Ֆեստ» փառատոնը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը, իսկ թե որ երկրները, ինչ ներկայացումներով մեզ դեռ կզարմացնեն, կներկայացնենք առաջիկայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված