ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ՀՖՖ-ն` Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Տալալաևի և այլ թեկնածուների դիտարկման մասին

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևի՝ Հայաստանի ազգային հավաքականում հնարավոր նշանակման մասին լուրերը:

«Մեր ֆեդերացիան կապ չի հաստատել Անդրեյ Տալալաևի հետ, և բանակցություն չի վարել մասնագետի հետ: Ընդամենը երկու օր է անցել Խոակին Կապառոսի հեռանալուց հետո։

Մեր փնտրտուքները շարունակվում են: Շատ թեկնածուներ կան, բայց որևէ բանակցություն կամ պաշտոնական առաջարկ չկա: Նախքան հաջորդ խաղը դեռ ժամանակ կա, այդ պատճառով էլ մենք դիտարկում ենք տարբեր մասնագետների»,- Sport24-ի հետ զրույցում ասել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ՀՖՖ-ն արդեն առաջարկ է արել ռուս մասնագետին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ