Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ
Հասարակություն
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:
Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է Հայաստանի ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից:
Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
http://www.asekose.am/am/post/martakan-dirqoum-haytnabervel-e-19-amya-sarqayin-hracya-qaramyani-din-pn