ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. Բաբայան Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում Այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ Սահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. Պապոյան Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին Ֆերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգով Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ Ռուբիո Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար

Եկեք այստեղ, որ մաքրվեք Նիկոլի կողմից կրկին արտաթորած կեղտից, լորձից եւ ստերից. Արմեն Աշոտյանի լայվը

Թավշյա տեռոր

44-օրյա պատերազմի մասին.
— 44-օրյա պատերազմի մասին խոսելիս, Նիկոլը հայտարարեց, թե աշխարհում «Քովիդ» էր, այդ իսկ պատճառով աշխարհն աչքերը փակեց մեր ողբերգության վրա:
— Աշխարհի անուշադրությունը մեր ցավի նկատմամբ «Քովիդ»-ով չի եղել պայմանավորված, այդ նույն «Քովիդը» չխանգարեց աշխարհին բարձրաձայնել, աղմկել այնտեղ, որտեղ շահ կար ՝ Ալեքսեյ Նավալնու, Սվետլանա Տիխանովսկայայի դեպքերը օրինակ:
Զոհվածների ցուցակի մասին.
— Զոհերի ցուցակի չհրապարակման հարցում Նիկոլի արված վիժվածքային հայտարարությունը ոչ միայն սուտ է, այլև ՝ անբարոյականություն, ասում է ՝ չենք հրապարակում, որովհետև կա դրա ինստիտուցիոնալ ձևը՝ Զինծառայողների աջակցության հիմնադարմով փողը տալիս ենք, այդտեղից իմացեք անունները. զոհվածների ցուցակը չեն հրապարակում, որովհետև փողը տալիս են:
— Գուցե որոշ ծնողների վիշտը մեղմացրել եք այդ փողով, բայց հազարավորների դարդը, ցավը չեք առել:
— Մենք պետք է իմանանք այդ տղաների անունները, որովհետև հերոսները պետք է պատկեր ունենան, անուն, կենսագրություն ունենան, հերոսներին զրկելն իրենց անհատականությունից, «ով» լինելուց՝ անբարոյականություն է:
— Զոհվածների ցուցակը չհրապարակելու միակ պատճառն այն է, որ չիմանանք նրանց իրական թիվը:
— Մնացյալ բոլոր պատճառաբանությունները ցինիկ, ստոր, սատանեական խրախճանք է այդ տղաների գերեզմանների վրա:
«Կոնսենսուս -1».
— Մարդիկ կային, ասում էին՝ երեք նախագահները թող գնան և միասնական լինեն Նիկոլի հետ, լսեցի՞ք Նիկոլի լկտի հայտարարությունը ՝ «ձեր կարիքը չունեմ, պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա»:
— Որևէ մեկը Նիկոլից պատասխանատվություն տեսե՞լ է երբևէ: Ո՛չ:
— Նիկոլն ու պատասխանատվությունը հականիշներ են:
— Ազգային կոնսոլիդացիայի գործընթացը չպետք է գնա «կոնսենսուս» ձևաչափով, այլ ՝ «կոնսենսուս -1», որտեղ այդ «-1»-ը Նիկոլ Փաշինյանն է:
Բանակցությունների մասին.
— Նիկոլ Փաշինյանը պնդում է ՝ գաղտնիքներ չկան, բանակցային գործընթացի ողջ նրբություններին բոլորը տեղյակ են, իսկ նրա տված խոստումների մասին ո՞վ է տեղյակ, ՔՊ-ական հանրությանն անհայտ դեմքերով արարածնե՞րը, թե՞ ՝ Ալիևը:
— 2018-ի օգոստոսին ժողովրդին «առանց ձեր իմացության Ղարաբաղի հարցով ոչ մի լուծում չեմ տալու» ասող Նիկոլն այդ նույն ժողովրդին ասում է ՝ էթիկայից ելնելով չմանրամասնեմ, ինչ եմ բանակցում. նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ո՞վ ստորագրեց, ժողովուրդը տեղյա՞կ էր:
— Ազգային միասնության անվան տակ մահաբեր մարդասպանի շուրջը պոտենցիալ զոհերի միավորվելը որտե՞ղ եք տեսել, որտե՞ղ եք տեսել բռնաբարողն իր շուրջը միավորի բռնաբարվածներին, ի դեմս հայ ժողովրդի, կամ ստեղծի ՀԿ և դառնա բռնաբարվածների իրավունքների պաշտպան:
Հանդիպման օրակարգի մասին.
— Նիկոլն ասում է՝ օրակարգ ասեք, նոր հանդիպեմ:
— Վստահ եմ ՝ իմ կուսակցության ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլի հետ միևնույն սենյակում միայն մեկ օրակարգով կարող է ներկա գտնվել ՝ Նիկոլի հեռացման օրակարգով:
Միջազգային մշտադիտարկման առաքելության մասին.
— Գրպանային ԶԼՄ-ի աշխատակից լրագրողը 2 անգամ խիզախեց ու ասեց ՝ ասում էիք միջազգային դիտորդներ, առաքելություն մշտադիտարկում հայ-ադրբեջանական սահմանին... իսկ հետո ինչու՞ փոխվեց ձեր տեսակետը:
— Երբ Նիկոլը խոսում է մշտադիտարկման ինստիտուտների մասին, նշում է, որ անպայման հայ-ադրբեջանական սահմանին պետք է միջազգային մեխանիզմ ներդրվի, որ հասկանանք ով է կրակում:
Նիկո՛լ, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դիվանագիտական հաղթանակ արձանագրվեց հօգուտ Հայաստանի և Ադրբեջանը պարտավորվեց աջակցել միջազգային մեխանիզմի ներդրմանը, որը հետո այնքան ձգձգեց, մինչ քո նման աղետաբերը եկավ ՀՀ իշխանության ղեկին և ծախեց Ալիևին այդ դիտորդական մեխանիզմները:
«Խաղաղության» դարաշրջանի մասին.
— Չի՛ կարող Ալիևի ու Նիկոլի աշխարհաքաղաքական սեռական ակտից ծնվի «խաղաղության» դարաշրջան:
— Նիկոլի և Ալիևի քաղաքական կամասուտրայից ծնվում են նոր մահեր, զոհեր, կորուստներ, բայց ոչ երբեք՝ խաղաղություն:
— Մինչ 2018 թվականը, երբ թուրքը հարձակվում էր, կրակում էր, հայ զինվորը, հայ դիվանագետը, հայ ժողովուրդը դրանց «հագցնում էր» և թուրքը փախնում էր իր վերքերը լիզելու, խաղաղություն մուրալու:
— Հայ ժողովուրդը ոչ թե Նիկոլի նման տարբեր մայրաքաղաքներում մուրում էր խաղաղություն, այլ ՝ պարտադրում իր զինվորականի բազկի ուժով և իր դիվանագետի խելքի ուժով:
— Ինչքան հիմար պետք է մարդ լինի, ինչքան անբարոյական, որ ընդամենը 3 տարի առաջ Ալիևի հետ բանավեճի ժամանակ հպարտանա ծովից ծով Հայաստանով, իսկ այսօր հեգնի:
— Մենք ուզում ենք այն Հայաստանը, որը քո օրոք բռնազավթվեց:
ԱՊՀ համաձայնագրի մասին.
—  Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
— Նիկո՛լ, ի՞նչ ես անելու անկլավների հարցը:
 Եթե Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության համար հիմք ես ուզում ընդունել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը, որի անդամ է Ադրբեջանը, ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը, ինչ-որ պահի, դուրս գա համաձայնագրից, չեղարկվելու՞ է տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության լոլոն:
(Մանրամասն այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/1115398399260081)
— Այս իշխանությունը շարունակում է դավաճանական քաղաքականությունը ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները մի կողմ, Արցախը մյուս կողմ:
— Արցախը տվեցինք, բայց հանգիստ չսկսեցինք ապրել. խուճապի մեջ հայտնվեցինք, որովհետև արցախա-ադրբեջանական սահմանը վերածվել է հայ-ադրբեջանական սահմանի:
— Ռազմական արարից հետո դիվանագիտորեն են «կզցնում» հայ ժողովրդին:
— Նիկոլը տանում է հայ ժողովրդին հերթական անգամ սպանդի:
— Արցախից հրաժարվեցինք, թուրքը չոքեց Ջերմուկի դռանը, եթե Արցախից հրաժարվեցինք դիվանագիտական ճակատում, երանի ենք տալու արդեն այս օրվան:
— Սրիկայություն է փոքր եղբորը թողնել և գնալ բարեկամանալ նրա թշնամու հետ:
— Եթե Ադրբեջանն այսօր հրաժարվում է Արցախի հարցով բանակցել Հայաստանի հետ, դա Նիկոլի կերած «բողկերի» պատճառով է, մինչ 2020 թվականը նման բան չի եղել:
— Բանակցային գործընթացում կարևոր է եղել միշտ, թե ինչպես են աշխարհի ուժեղները, Ղարաբաղի հարցով համանախագահները փաստաթղթերը մեկնաբանում, հետևապես, Ադրբեջանի և Հայաստանի տարբեր կերպ մեկնաբանելը երբևէ խնդիր չէր կարող հանդիսանալ:
— Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-14-ի մարտերը որակեց սադրանք: Մարտեր, որոնց արդյունքում զոհվեց 200-ից ավել հայ զավակ, որակեց ոչ թե ագրեսիա, այլ ՝ սադրանք:
— Միջազգային հանրությունը ճանաչել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ անկախանալու, կա՛մ Հայաստանին միանալու հեռանկարը ՝ Մադրիդյան սկզբունքներով, հետևապես կեղծ է Նիկոլի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պատրաստ չէր ճանաչել Ղարաբաղը:
(Տես նաև ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/795272651815166/)
— Նիկոլն ասում է՝ Մադրիդյան սկզբունքները տապանաքար դրեցին առաջին հանրաքվեի վրա, եթե հանրաքվեով հարցը լուծվել էր, ինչի՞ համար էին բանակցությունները:
(Մանրամասները ՝ այստեղ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10226968181488646)
— Հայ ժողովրդին ոչ մեկ չի նսեմացրել այնքան, որքան Նիկոլը:
— Մարդ, ում օրոք Հայաստանը հասել է իր սուվերենության, անկախության նվազագույն պատմական մակարդակի, ասում է ՝ այսօր Հայաստանը անկախության, ինքնիշխանության հաստատման գործընթացի մեջ է և ինքը «կռիվ է տալիս այդ գործընթացը մինչև վերջ հասցնելու համար»:
— Եթե Նիկոլ Փաշինյանի նման սրիկան շարունակի պաշտոնավարել, Հայաստանի Հանրապետությունն անցնելու է անդառնալիության կարմիր գիծը:
— Նիկոլ Փաշինյանին սպասարկող ոչնչություններ, դուք չեք ամաչու՞մ:
— Նիկոլն ասում է ՝ բանակն ապահովված է, իրո՞ք, հարցրեք ձեր բարեկամներին, բանակում գտնվող ծանոթներին, բանակն ապահովվա՞ծ է:
— «Հայկական խաչմերուկ» նախագծից խոսելով Նիկոլն ասում է ՝ մենք շահագրգռված ենք, որ ճանապարհները բացենք:
Միամիտ ժողովուրդ, ճանապարհը բացվելուց հետո ադրբեջանա-թուրքական մեքենաները չեն կանգնելու ճանապարհին, առևտուր չի լինելու:
— Նիկոլի պատճառով Հայաստանը դարձել է փալաս, որի վրա ով ցանկանում՝ ոտքերը սրբում է: 





ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և Լիմանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top