Գիտակրթական, ինտելեկտուալ, հոգեւոր մակարդակն իջել է ավելի քան 12 անգամ. Գագիկ Հարությունյան
Ներքաղաքական
Ինչու այսօր չի հաջողվում իրականացնել այն, ինչ 1988-92 թթ.-երին, ըստ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, պայմանավորված է նրանով, որ այն ժամանակ ունեինք խիստ զարգացած հասարակություն եւ կապեր Սփյուռքի հետ, դրա համար էլ կարողացանք հաղթել Ադրբեջանին:
— Երբ խոսում ենք հայաստանյան խնդիրների մասին, միշտ պետք է անդրադառնանք համահայկական հարցերին: 1988 թվականից մինչեւ այսօր Հայաստանում, այսպես ասած, գիտակրթական, ինտելեկտուալ, հոգեւոր մակարդակն իջել է ավելի քան 12 անգամ: Արցախյան առաջին պատերազմում կռվում էին Լեոնիդ Ազգալդյանը, Սեյրան Օհանյանը, որը չտեսնված կարեւոր դերակատարում ունեցավ՝ այդ տարիներին լինելով Արցախում, իսկ այսօր մենք զրկված ենք այդ հնարավորություններից: Եվ խնդիրը միայն չի վերաբերում գիտնականներին եւ գիտաշխատողներին: Մենք չունենք ոչ միայն լավ գիտնականներ, այլ նաեւ լավ զոդողներ եւ այլ արհեստավորներ: Ես ներողություն եմ խնդրում գիտնականներից, պատիվ եմ ունեցել շփվել շատերի հետ՝ Նոբելյան մրցանակակիրների, ակադեմիկոսների, բայց մենք այսօր չունենք այն, ինչ ունեինք: Մեզ մոտ գնացել է ահավոր դեգրադացիա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ