Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ոչ մի օր ա­ռանց խայ­տա­ռակ­վե­լու` նման է, որ զար­մա­նա­լի­ո­րեն հենց այդ կար­գա­խո­սով է ա­ռաջ­նորդ­վում տխրահռ­չակ ՎԻ­ԳԵՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ: Նի­կո­լի հետ փակ հան­դի­պու­մից հե­տո լրագ­րող­նե­րի հետ ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցում սույն ա­րա­րա­ծը որ­պես Հա­յաս­տա­նի՝ ար­տա­քին աշ­խար­հի կող­մից ըմբռ­նում գտնե­լու ու, հե­տև­ա­պես, անվ­տան­գու­թյան հա­մար ե­րաշ­խիք­ներ ձեռք բե­րե­լու փաս­տի ա­պա­ցույց մատ­նան­շել է Նի­կո­լի՝ ՄԱԿ-ում ու­նե­ցած խայ­տա­ռակ ե­լույ­թը. «…Դուք ե­րև­ի տե­սաք, որ Մի­ա­ցյալ ազ­գե­րի ամ­բի­ո­նից ինչ աս­վեց: Կար­միր գիծ է­իք բո­լորդ ու­զում՝ ա­սեք-ասեք, ա­սեց՝ կար­միր գի­ծը 28.900 կմ2-ն է, կար­միր գիծն ա­մեն մի Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցին է…իշ­խա­նու­թյու­նը դրա­նով է զբաղ­ված՝ ա­պա­հո­վել անվ­տան­գու­թյու­նը, հաս­նել… »: Դրա­նով Վի­գե­նը զար­մա­նա­լո­րեն  հըն­թացս բա­ցա­հայ­տեց իր ե­րա­զան­քի Հա­յաս­տա­նի ի­րա­կան մա­կե­րե­սը՝ 29.800-ի փո­խա­րեն 28.900 կմ2: Ե­թե ո­րև­է մե­կը ՄԱԿ-ում Նի­կո­լի այ­լան­դակ ե­լույ­թը հա­մա­րում է Հա­յաս­տա­նի կար­միր գծե­րի հռչակ­ման ե­լույթ, ազ­գա­յին շա­հե­րը սպա­սար­կող խոսք, ի՞նչ կա­րե­լի է ա­սել այդ մար­դուն, ում հա­մար լրիվ նոր­մալ է այն տե­սա­րա­նը, երբ Հա­յաս­տա­նի ոչ բա­րով կա­պի­տու­լյանտ ղե­կա­վարն Ա­լի­և­ից է ու­զում Հա­յաս­տա­նի քա­տե­զը՝ հաս­կա­նա­լու՝ է՛լ ինչ պետք է տա թուր­քին, որ թուր­քը կանգ առ­նի: Ե­րև­ի թե սրան նույ­նիսկ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­սած «ուրիշ մաս­նա­գետն» էլ ան­զոր է օգ­նել:

Կա­պի­տու­լյան­տը զար­մա­նա­լի ցի­նիզ­մով հայ­տա­րա­րել է. «Եթե մարդն ա­մի­սը 75 հա­զար դրա­մով աշ­խա­տում է, դա նշա­նա­կում է, որ նոր­մալ կրթու­թյուն չի ստա­ցել»: Եվ դա ա­սում է մի թե­րուս լրագ­րող, ով հա­յոց լրագ­րու­թյան հա­վեր­ժա­կան ա­մո­թի խորհր­դա­նիշն է: Շա­տերն են վրդով­վել այդ ցի­նիզ­մով, և օ­րի­նակ, դե­րա­սա­նու­հի Ա­ՆԱ­ՀԻՏ ՄՈՒ­ԹԱ­ՖՅԱՆՆ իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է. «Երբ թե­րի կրթու­թյուն ստա­ցած մի­մո­սը, որն ամ­սա­կան ստա­նում է մեկ մի­լի­ոն դրամ աշ­խա­տա­վարձ և եր­կիր է կա­ռա­վա­րում, ծաղ­րում է, կրթա­կան բարձր ցենզ ու­նե­ցող­նե­րիս: Այ ո­ղոր­մե­լի, այ ո­չինչ, այ քաջ Նա­զար...»: Դրա­նով տի­կին Մու­թա­ֆյա­նը զար­մա­նա­լի­ո­րեն ան­պատ­վեց ժո­ղովր­դա­կան հե­քի­ա­թի կեր­պար քաջ Նա­զա­րին... Ախր, Նա­զա­րը այդ ճի­վա­ղի հա­մե­մատ պար­զա­պես ան­շառ հրեշ­տակ է: Մարդ չգի­տի էլ` ում հետ հա­մե­մա­տի այդ ստո­րա­գույն կա­պի­տու­լյանտ, դա­վա­ճան ա­րա­րա­ծին, որ դրա­նով ո­րև­է մե­կին ա­կա­մա չվի­րա­վո­րի: Ե­րև­ի թե այ­սու­հետ ու ընդ­միշտ նի­կոլ բա­ռը հա­մար­վի «ամե­նախ­լեշ» հայ­հո­յան­քը:

«Ռո­բերտ Քո­չա­րյա­նը շատ վտան­գա­վոր բան ա­սաց: Ա­սաց՝ որ­պես­զի Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը չլի­նի, ար­ժի նա­եւ մի­ջանց­քի մա­սին խո­սել: Ռո­բերտ Քո­չա­րյա­նը շատ վտան­գա­վոր բա­ներ է խո­սել, իսկ մեր երկ­րին պետք է հա­մե­րաշ­խու­թյուն»,- այդ զար­մա­նա­լի պնդումն ա­րեց ոչ այլ ոք, քան տխրահռ­չակ ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԸ` լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում: Պատ­կե­րաց­նում եք` Ան­դո­նը հա­մե­րաշ­խու­թյու­նից է խո­սում. «Կա­թո­ղի­կո­սի մոտ ին­չի՞ է­ին հա­վաք­վել, որ դուրս գա­յին, ա­սե­ին՝ մենք հա­մե­րաշխ չե՞նք: Հա­մե­րաշ­խու­թյունն է մեզ բե­րե­լու կա­յու­նու­թյուն ու մեր երկ­րի անվ­տան­գու­թյու­նը դրա­նից է նա­եւ կախ­ված»: Ի­յա՛, ի­րո՞ք, ին­պե՞ս է հնա­րա­վոր հա­մե­րաշ­խու­թյու­նը կա­պա­տու­լյանտ­նե­րի, չհայ հո­ղա­տու­նե­րի հետ: Ան­դո­նը նա­և զար­մա­նա­լի­ո­րեն հեր­քում է ան­հեր­քե­լին` որ ի­րենք կա­պի­տու­լյանտ են: Հար­ցին՝ Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը խո­սում էր կա­պի­տու­լյա­ցի­ա­յի փաս­տա­թուղթ ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լու մա­սին, նման փաս­տա­թուղթ այ­սօր գո­յու­թյուն ու­նի՞, Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը պա­տաս­խա­նեց. «Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նին կհարց­նեք՝ էդ ի՞նչ կա­պի­տու­լյա­ցի­ա­յի մա­սին է խոս­քը: Ե­թե կա­պի­տու­լյա­ցի­ա­յի փաս­տա­թուղթ կա, ին­չի՞ են կռվում»: Դե ինչ, ար­ձա­նագ­րենք, որ սե­ռա­կան այ­լա­սե­րում­նե­րից ա­մե­նա­ծան­րը մտքի այ­լա­սեր­վա­ծու­թյունն է...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ