Երևանում ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ՝ տենոր Յոզեֆ Կալեյան և ջութակահար Գիլ Շահամը
ՄշակութայինՀոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյանհամերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ՝ տենոր Յոզեֆ Կալեյան և ջութակահար Գիլ Շահամը։
Ծրագրում կհնչեն Ջոն Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմը, Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտը, Պաբլո Սարասատեի Կարմեն-ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար, Ջուզեպպե Վերդիի Նախերգանքը«Նաբուկո» օպերայից, Մանտուան դուքսի արիան «Ռիգոլետտո» օպերայից, Ջակոմո ՊուչչինիիԿավարադոսիի արիան «Տոսկա» օպերայից և այլ ստեղծագործություններ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ամերիկացի ջութակահար Գիլ Շահամը Գրեմմիի և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ և ամենահեղինակավոր բեմերում։
Յոզեֆ Կալեյան այսօր ամենաճանաչված ու պահանջված տենորներից է։ Նրա կատարողական վարպետությունը բարձր են գնահատել The Wall Street Journal-ը, The Times-ը, Opera News-ը, Associated Press-ը, The Independent-ը։
