Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ) Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին

Վրաստանում վտանգ են տեսնում ռուսաստանցիների ներհոսքից․ կարծիքներ

Միջազգային

Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո միլիոնավոր Ռուսաստանի քաղաքացիներ սկսեցին զանգվածային կերպով լքել երկիրը: ՌԴ քաղաքացիների միգրացիայի ամենապահանջված ուղղություններից մեկը Վրաստանն է: Վերջին օրերին վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում խցանումներ են, կաթվածահար վիճակ և թողունակության հետ կապված խնդիրներ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանյան քաղաքական՝ հիմնականում ընդդիմադիր դաշտը և հասարակության մի հատվածը պահանջում են ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել, իշխանությունները հակադարձում են՝ ասելով, որ այս պահին ՌԴ քաղաքացիների Վրաստան մուտք գործելը վտանգ չի ներկայացնում Վրաստանի ազգային անվտանգությանը:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Ուկրաինայում ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի մասին Վրաստանի իշխանությունների լռությունն ավելի շատ վտանգ է ստեղծում երկրի համար, քան ՌԴ-ի հայտարարած մասնակի զորահավաքը:

«Ռուսաստանի քաղաքացիների` Վրաստան զանգվածային ներհոսքի մասին բնականաբար հնչում են ահազանգեր, բայց ես չեմ կարծում, որ ՌԴ քաղաքացիների ներհոսքը վտանգավոր է, քանի որ չկա այդ վտանգը հիմնավորող ոչ մի փաստարկ»,- ասում է Զաքարեիշվիլին:

Նրա խոսքով, ՌԴ-ի այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում զորակոչվել և մասնակցել Ուկրաինայի դեմ մղվող պատերազմին՝ փախչում են ՌԴ-ից, և նրանց ուղղությունը միայն Վրաստանը չէ:

Խոսելով Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի և Աբխազիայի քաղաքացիներին զորակոչելու մասին, Զաքարեիշվիլին նշում է.

«Բնականաբար, Ռուսաստանը զորակոչելու է բոլորին, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն. բոլորին, ովքեր գրանցված են Ռուսաստանում. բոլորը զորակոչվելու են, և սա օրինական է»:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ Ռուսաստանում հայտարարված զորահավաքը վկայում է ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանում ծագած խնդիրների մասին, որոնցից մեկը հենց կենդանի ուժի պակասն է:

Անջափարիձեն, սակայն, որոշ չափով վտանգ է տեսնում դեպի Վրաստան ՌԴ քաղաքացիների անկանոն ներհոսքի պատճառով.

«Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի վտանգ կարող է առաջանալ, երբ Ռուսաստանի քաղաքացիները շարունակաբար` այսպես անկանոն լցվեն Վրաստան. ոչ ոք չգիտի, թե նրանք այստեղ ինչպես կպահեն իրենց»:

Ըստ վերլուծաբանի, վտանգ է նաև այն հանգամանքը, որ ոչ ոք չգիտի՝ արդո՞ք նրանք պատրաստվում են վերադառնալ, որքա՞ն ժամանակ են մնալու. այստեղ հստակ պետք է դիտարկել նաև դեմոգրաֆիական վտանգը:

«Եթե ես լինեի իշխանությունների փոխարեն՝ կստեղծեի անվտանգության խորհուրդ, որտեղ կմշակվեին հստակ սցենարներ՝ կառավարելու և կանխարգելելու նպատակով ՌԴ քաղաքացիների այս կարգի զանգվածային ներհոսքը Վրաստան. կմշակեի համապատասխան հակագործողություններ՝ այս իրավիճակը կառավարելու համար»,- ասում է Անջափարիձեն:

Միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեի խոսքով, ՌԴ քաղաքացիների ներհոսքը կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ հետագայում նրանք պահանջեն բացել ռուսական դպրոցները, ընդլայնել ռուսական հատվածը գործող դպրոցներում և բուհերում։

Ըստ նրա, ՌԴ քաղաքացիների ներհոսքը Վրաստան` նաև տնտեսական խնդիրներ կառաջացնի. կհայտնվեն ու արդեն հայտնվում են ընկերություններ, որտեղ ռուսներ են աշխատում ու կաշխատեն, այնտեղ վրացիներին աշխատանքի չեն ընդունի:

«Այսպիսով, այստեղ նրանց ներկայության և՛ տնտեսական, և՛ սոցիալական ազդեցությունները տարբեր կլինեն։ Վերջապես մարդիկ գալիս են այստեղ իրենց ապրելակերպով, քաղաքական մշակույթով, տարիներ շարունակ ավտորիտար, կոռումպացված, գործնականում գանգստերական երկրում ապրելով` դրան համապատասխան ձևավորված բարոյականությամբ, և դժվար թե ցանկանան փոխել այս ապրելակերպը»,- գրել է Գոբրոնիձեն:

Նրա խոսքով՝ այս միգրացիոն հոսքերը ներթափանցման իդեալական միջոց են, որը ներառում է ռիսկերի մի ամբողջ շարք՝ սկսած ցանցի ուղղակի ընդլայնումից և երկրում ազդեցության կենտրոնների կամ ապակայունացման օջախների ստեղծումից, վերջացրած պետականորեն հովանավորվող ահաբեկչությամբ.

«Օտար պետության ներկայությունը միայն ռազմակայանների առկայությամբ չի սահմանվում։ Սա նաև օտար պետության առկայություն է, մի պետության, որի համար վրացական պետականությունը գործնականում անընդունելի է»:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանի փակումը ճիշտ չի լինի, և դա առաջին հերթին կվնասի վրացիների շահերին։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի ազգային անվտանգության շահերը պաշտպանված են եղել, ապագայում էլ` պաշտպանված կլինեն մինչև վերջ։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն անդրադարձել է ռուսաստանցիների մեծաթիվ մուտքին Վրաստան և նշել է, որ այս փուլում ինքը վտանգ չի տեսնում։ Ըստ Բուրճուլաձեի, հսկողությունն անցակետերի նկատմամբ խստացվել է։

https://168.am/2022/09/29/1773398.html






Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top