76-ամյա Շերի ու Balmain-ի անակնկալը հետաքրքրացրել է Paris Fashion Week-ը
Մշակութային
Փարիզը շարունակում է հիանալ նորաձեւության շաբաթվա ցուցադրություններով: Երեկոյան իր գարուն-ամառ հավաքածուն է ներկայացրել նաեւ Balmain-ը, որի գլխավոր աստղն է դարձել Շերը:
76-ամյա երգչուհին շատ տպավորիչ է եղել ու հայտնվել անսպասելի. նախ նրա հոլոգրաֆիկ պատկերն է ցուցադրվել «Ժան-Բուեն» ստադիոնում, ապա պոդիումի վրա երեւացել է նաեւ նա՝ խոր դեկոլտեով կիպ կոմբինեզոնով: Շերը ցուցադրության փակումն արել է՝ անշտապ քայլելով 1999 թվականի իր հիթերից մեկի՝ «Strong Enough»-ի հնչյունների ներքո:
«Բեմի վրա ամենալավ ժամանակն անցկացրի, հիանալի էի զգում: Շոուն, անկասկած, երբեւէ եղածներից լավագույնն էր: Մոդելները գեղեցկուհիներ էին այլ մոլորակից: Հագուստն ու Օլիվյեն մահացու էին: Ներկաներն ինձ անունով էին կանչում»,- Twitter-ի իր էջում գրել է Շերը:
https://bravo.am/news/76808