⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Լուծումը մեկն է` ազատել երկրի իշխանությունը հակահայ դրածոներից. Գեւորգյան

Թեմա
«Այս հակահայի հեռացմամբ միայն եւ ազգային համաձայնության կառավարության ձեւավորմամբ, մենք նոր դիրքերից, մեր պետության եւ ժողովրդի շահերը պաշտպանելու շանս ենք ունենալու։ Իսկ այդ շահերը պաշտպանելու համար մենք պետք է հասնենք համազգային կոնսոլիդացիայի։
 
Այս պահին հետեւյալ պատկերն է, ցավոք. ագրեսոր Ադրբեջանը շարունակելով խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, բռնազավթել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշակի հատվածները եւ մշտապես հանդես է գալիս միջազգային հանրությանը ապակողմնորոշող հայտարարություններով ու ագրեսոր, ցեղասպանին բնորոշ հռետորիկայով։
 
Ի հակադրություն այս հոխորտանքներին` Հայաստանի իշխանությունը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում, այլեւ շարունակում է իր հակահայկական բնույթը, քաղաքական ավանտյուրաների միջոցով, ակտիվորեն ծառայեցնել հանուն «խաղաղության» կնքվելիք (նոր կապիտուլյացիայի) համաձայնագրի։
 
Բանակցային գործընթացին, պայամանագրի տարբերակներին եւ ամբողջ ինֆորմացիային միանձնյա տիրապետող պրոթուրքական այս դրածոն, չի եղել եւ չի կարող հայկական շահից բխող քայլեր կատարել։ Հետեւապես, լուծումը մեկն է` ազատել երկրի իշխանությունը հակահայ դրածոներից», – գրել է ռազմական, քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ