⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Պետք է հրաժարվենք պետական ինստիտուտների արեւմտաեվրոպական մոդելից

Թեմա

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով մասնագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ գնահատմամբ՝ վերջին 4 տարին ցույց տվեց պետական համակարգի ամբողջ խոցիելիությունը, նրա ինստիտուտների չկայացվածությունը եւ խնդիրները, որոնք առաջանում են դրա պատճառով:

— Վերջին չորս տարին ցույց տվեց, որ ինչ-որ մի անձ կարող է պետական ինստիտուտներն ամբողջովին իրենով անել, օգտագործել իր անձնական կամ իր նեղ շրջապատի շահերի համար: Սա խոսում է այն խորքային խնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում: 90-ական թվականներին՝ հիմնականում արցախյան պատերազմից հետո, պետական համակարգի կառուցման մոդել ընտրվեց արեւմտաեվրոպականը: Սակայն, այն չի աշխատում այն երկրներում, որոնք գտնվում են այնպիսի շրջապատում, որում մենք ենք: Մենք շրջապատված ենք ագրեսիվ հարեւաններով, որոնք միշտ պատրաստ են խնդիրներ ստեղծել, եւ դրանք ժառանգել ենք պատմականորեն: Հիմա ունենք այն, ինչ ունենք, հետեւաբար, պետական համակարգի փոփոխությունն ապագայի համար թիվ մեկ գերկարեւոր խնդիրն է: Վաղ թե ուշ դուրս կգանք այս իրավիճակից, կազատվենք այս կառավարությունից, բայց, միեւնույնն է, պետական ինստիտուտները չեն կարող աշխատել, եթե շարունակեն մնալ այս տեսքով եւ այս տարբերակով: Պետք է կառուցել նոր պետական համակարգ, որը կփորձի հարմարվել նախ այն մշակութային, պատմական ժառանգությանը, որի կրողը մենք ենք, երկրորդ՝ պետք է հարմարվի այն միջավայրին, որի ագրեսիան ամեն օր զգում ենք: Միայն այս պայմաններում կարող են նոր պետական ինստիտուտները կայանալ: Ի դեպ, ամեն անգամ, երբ երկիրը գտնվում է վտանգի ու կործանման մեջ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դառնում է այն փարոսը, որի շուրջ ժողովուրդը կամ նրա ինտելեկտուալ մասը միավորվում է: Այս առումով պետք է նկատի ունենանք, որ հետագայում, եթե պետական համակարգը փորձենք կառուցել, առանց կարեւորելու մեր եկեղեցին եւ կրոնական վարդապետությունը, որը քարոզում է, ապա նորից կկանգնենք նույն ձախողված տաշտակի առաջ: Այնպես որ, կարծում եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ պետք է ձեւավորվի հայկական պետականությունը հետագայում: Պետք է հրաժարվենք պետական ինստիտուտների արեւմտաեվրոպական մոդելից՝ ստեղծելով զուտ հայկականը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ