Ուկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետը Այս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար Նորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերին Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. Պուտին Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում Ալիևները մեկնել են Շուշի ՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ» Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Տիգրան Ավինյանի մայրը ավելի քան 9 հա հող է գնել Արմավիրում

Հասարակություն

Նախկին փոխվարչապետ, Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, վերջին մի քանի տարում ավելի քան 9 հա հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում, մասնավորապես Գրիբոյեդով գյուղի տարածքում, գրում է Civilnet.am-ը:

Կայքը նաև նշում է. «Խլղաթյանը հողերի սեփականատեր է դարձել երկու ընկերություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով։ Հողամասերը պատկանում են «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» և «Սաննի հաուզ» ընկերություններին։ Գործարքներն իրականացվել են ու իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել 2018-ի օգոստոսին և 2020-ի սեպտեմբերին, այն ժամանակ, երբ Ավինյանը փոխվարչապետ էր։ Երկու հողամասերը կողք կողքի են։ Ավելի վաղ ներկայացրել էինք, որ Խլղաթյանը բնակարան ու ավտոկայանատեղի էր ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում։

«Էտալոն Գ.Ա.Մ.Ա.». Ավինյանի ծնողները միմյանցից տարածք են վարձակալում

«Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին որպես անասնամթերման գրասենյակ։ Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետերը եղել է Թելման Ավետիսյանը, որը հիմնադրումից մի քանի ամիս անց ընկերությունը վաճառել է գործարար Արսեն Գալստյանին։ Գալստյանը մինչ 2018-ը ընկերությունում ունեցել է մոտ 70 տոկոս բաժնեմաս։ 10 տոկոսի չափով ընկերությունում բաժնեմաս են ունեցել նրա գործընկերները՝ Հրաչյա ՄարգարյանըԷդուարդ Աբրահամյանն ու Արսեն Ասլանյանը։ Հետագայում այս բոլոր անձանց բաժնեմասերն անցել են Ավինյանի մորը, որը ներկայում «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.»-ի միանձնյա սեփականատերն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 70 միլիոն դրամ է։

Բաց աղբյուրներում եղած տեղեկությունների համաձայն՝ 2017-ին ընկերությունը հողի հարկի վճարման հետ կապված խնդիրներ է ունեցել Էջմիածնի քաղաքապետարանի հետ․ հարուցված վարույթի շրջանակում ընկերությունից քաղաքապետարանը պահանջել էր 1,5 միլիոն դրամի պարտքը մարել։ Ըստ «Դատալեքս» հարթակի՝ մինչ այդ էլ՝ 2013-ին, Էջմիածնի քաղաքապետարանը 4,1 միլիոն դրամ էր պահանջել, բայց հայցը վարույթ չէր ընդունվել։

2019-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի համապատասխան որոշումով Հասմիկ Խլղաթյանի ընկերությանը պատկանող հողամասին տրամադրվել է հասցե։ Կադաստրի կոմիտեի փաստաթղթերի համաձայն՝ հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 5,2 հեկտար է՝ արդյունաբերական, արտադրական նպատակային նշանակությամբ։ Հողամասում կան 568 քմ մակերեսով արտադրամաս, 148 քմ մակերեսով գրասենյակ, ջրավազան, պահակակետեր, օժանդակ շինություններ, տարածքը պարսպապատ է։

Այս տարվա ապրիլին Տիգրան Ավինյանի մայրը հողամասը վարձակալության է հանձնել «Իրիգեյթ» ընկերությանը, որի սեփականատերը նրա ամուսինն է՝ Արմեն Ավինյանը։ Վարձակալության է տրամադրվել այս հողամասից 1,7 հեկտարը՝ 25 տարով։ Ամսական վարձավճարը ամուսինների միջև կազմում է 240 000 դրամ։

«Իրիգեյթ»-ը զբաղվում է չրերի արտադրությամբ, նաև՝ ոռոգման համակարգերի ներդրմամբ։ «Իրիգեյթ»-ն է արտադրում «Չիրուչամիչ» բրենդի չրերը։ Ինչպես նշվում է արտադրանքի կայքում՝ իրենք նպատակ ունեն զարգացնելու արևային չորացման ժամանակակից տեխնոլոգիաները և արտահանել բարձրակարգ հայկական չրեր։ «Իրիգեյթ»-ի հիմնադիր ու տնօրեն եղել է Տիգրան Ավինյանը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ այժմ «Իրիգեյթ»-ի բաժնետերը Տիգրան Ավինյանի եղբայրն է, իսկ տնօրենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը։ 2018-ին «Հետք»-ը պարզել էր, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը 35 000 դոլար էր տրամադրել փոխվարչապետի հետ կապված ընկերությանը՝ չրերի արտադրության համար։ «Իրիգեյթ»-ի հետ պայմանագիր ստորագրվել էր այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։

«Սաննի հաուզ». Հասմիկ Խլղաթյանի մյուս ընկերությունը

Երկրորդ ընկերությունը, որտեղ Հասմիկ Խլղաթյանը միանձնյա բաժնետեր է դարձել, «Սաննի հաուզ»-ն է։ Այն ստեղծվել է 2011-ին, կանոնադրական կապիտալը 27,5 միլիոն դրամ է։ Հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալների համաձայն՝ ընկերությունը զբաղվում է բանջարեղենի ու բոստանային մշակաբույսերի աճեցմամբ։ Հիմնադրման սկզբում ընկերության բաժնետերն է եղել Գոհար Աղաջանյանը։ Վերջինս Արմավիրի մարզի Այգեկ գյուղում հաշվառված է նույն հասցեում, ինչ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի ավագ եղբայրը՝ Վալոդյա Մովսիսյանը։

«Սաննի հաուզ»-ի հիմնումից երեք ամիս անց Աղաջանյանի բաժնեմասերն ամբողջությամբ անցնում են Իրանի քաղաքացի Մորադի Ղահդրիջանի Հոսեինին։ Հետագայում նրան են միանում ու «Սաննի հաուզ»-ում բաժնեմասեր ձեռք բերում Մորադի Ղահդրիջանի Մահմուդը (20 տոկոս), Մոհսեն Նայեբ Մոհամմադին (30 տոկոս) և Մահմուդ Խոդաջուին (30 տոկոս), իսկ 2020-ին նորից ընկերության միանձնյա բաժնետեր է դառնում Մորադի Ղահդրիջան Հոսեինը, որն էլ ընկերությունը վաճառում է Հասմիկ Խլղաթյանին։

«Սաննի հաուզ»-ին է պատկանում Գրիբոյեդով գյուղում գտնվող մոտ 4 հա մակերեսով հողատարածք, որը «Էտալոն Գ.Ա.Մ.Ա» ընկերությանը պատկանող հողատարածքի անմիջապես կողքին է։ 90-ականներին այս հողամասը եղել է «Երևանի ճանշին» պետական ձեռնարկության սեփականությունը։ Այնտեղ տեղակայված է եղել ասֆալտբետոնի գործարան։ 2000 թվականին ձեռնարկությունը մասնավորեցվում է, հետագայում ունեցած պարտքերի պատճառով անցնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, հետո վաճառվում ու ի վերջո ներդրվում է «Սաննի հաուզ»-ի կապիտալում ու դառնում ընկերության սեփականությունը։ Հասմիկ Խլաթյանն ընկերությունը ձեռք է բերել 2020-ի սեպտեմբերին:

Կադաստրային նկարագրի համաձայն՝ հողամասի նպատակային նշանակությունը արտադրական է, հողամասի վրա կա կիսակառույց պահակատուն ու գազաբաշխիչ կայան, պահեստ, երկու ջրավազան, մեկ ուրիշ կիսակառույց ջրավազան, պարիսպ։

Հուլիսի 4-ին ՍիվիլՆեթը ներկայացրել էր Տիգրան Ավինյանի ընկերոջ, փոխվարչապետի աշխատակազմի նախկին անդամների մասնակցությունը «Գրոուար» ընկերությունում։ «Գրոուար»-ն ունի արտադրական կանեփի աճեցման լիցենզիա, գործունեություն է ծավալում Մասիսում, ընկերության բաժնետերերից մեկը Ստեփան Մարգարյանն է՝ Ավինյանի ընկերը։ Արտադրական կանեփի մշակման նախաձեռնությունն առաջ էր քաշել Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ եղած ժամանակ, և նրա աշխատակազմն էր համակարգում կանեփի աճեցման իրավական հիմքերը։

Նյութի աղբյուրը`

https://www.7or.am/am/news/view/243714/






Ուկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top