Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Լոմով ծռել եմ «բագաժնիկը» ու գազը փակել. «Սուրմալու»–ի փլատակներում մնացած մեքենան փլուզումից 4 օր անց էլ չի հանվել

Հասարակություն

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթած շենքի մասնակի փլուզումից 4 օր անց էլ փլատակներում մնացած  «Մերսեդես» մակնիշի մեքենան չի հանվել։

«Նախօրեին ինչ–որ մարդիկ էին եկել՝ տրակտորով ու պերֆերատորով, ինձ ասացին, որ մեքենայի հետ գործ չունեն, եկել են, որ շենքը քանդեն ու տարածքը մաքրեն։ Շոշի կողմից սկսեցին մաքրել, պանելներն էին քանդում, որ մեջի երկաթները հանեն։ Փլատակներում մնացած իմ մեքենայի կողքով ճանապարհ բացեցին, որ իրենց տեխնիկան աշխատացնեն»,– NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 25–ին, պատմեց «Մերսեդես»–ի սեփականատեր Համիկ Ավագյանը։

Փլուզումից հետո Համիկը այս ու այն գերատեսչություն էր զանգել, որ գան մեքենան հանեն, վնասը հաշվեն, բայց մեքենան դեպքից չորս օր անց էլ դեռ փլատակների տակ է։ Երկուշաբթի՝ սեպտեմբերի 26–ին, Համիկը կրկին կգնա քաղաքապետարան։

«Ես չեմ ուզում մեքենան իմ ուժերով հանել, թող պատկան մարմինները գան, տեսնեն, թե ինչքան վնաս եմ կրել, որ ինձ փոխհատուցում տան։

ԱԻՆ–ից եկել էին, որ մեքենայի գազը փակեն, բայց չարեցին, ասացին՝ մեր վրա չի, մենք չենք կարող փակել, ես էլ զանգեցի քննիչին տեղյակ պահեցի։ Ստիպված լոմով ծռել եմ «բագաժնիկը», ձեռքս մտցրել ու գազը փակել»,– ասաց Համիկ Ավագյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21–ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Ըստ ԱԻՆ–ի՝ փլուզվել է կիսաքանդ շինության պատը՝ մոտ 40 քառակուսի մետր մակերեսով։ Տուժել է երեք քաղաքացի, վնասվել՝ երկու ավտոմեքենա եւ  պատի տակ գործող առեւտրի տաղավարները։ Փրկարարները փլուզումից անմիջապես հետո սահմանազատել էին տարածքը ու հեռացել։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին տեղի ունեցած խոշոր պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։ ԱԻՆ–ը օգոստոսի 24–ին դադարեցրել էր քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները։ Նրա մարմինը կամ էլ մասունքներն այդպես էլ չեն հայտնաբերվել։

https://news.am/arm/news/721983.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված