⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». «Փաշինյանի մո­տե­ցումն իր էու­թյամբ հա­կա­ար­ցա­խյան է»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական սուր քննադատության արժանացավ ոչ միայն քաղաքական գործիչների, այլև քաղաքագետների ու այլ փորձագետների կողմից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ելույթն ի սկզբանե ավելի թույլ ու անատամ է եղել, սակայն որոշ «շտկումներ» են արվել վերջին պահին: Այդուամենայնիվ, շատերը այդ ելույթը անբավարար գնահատեցին:

Ի մասնավորի, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը երեկ գրառում էր արել, որ Փաշինյանի ելույթից կարելի է երեք եզրահանգում անել. որ իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր, որ իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, որ իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշել է, թե Փաշինյանի մոտեցումը իր էությամբ հակաարցախյան է, կատարելապես հակասում է ԱՀ ամբողջ և ՀՀ-ի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային պետական շահերին:

Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ոչ միայն ակնարկեց, այլև թիրախային մտքեր արտահայտեց, ըստ որի, ուզում է միջազգային դիտորդական առաքելության խմբեր տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին, Նահապետյանը մեզ հետ զրույցում նշեց. «Խոսքը միջազգային խաղաղապահ ուժերի մասին է, իսկ ՄԱԿ-ի մանդատով դրանք ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն են՝ այլ ստորաբաժանում չկա, կառավարումը, մեծ հաշվով ու չերևացող ձևով իրականացվում է ՆԱՏՕ-ի կողմից։ Փաստորեն, Փաշինյանն այդ ելույթով ՌԴ-ից քաղաքական ապահարզանի առաջին քայլն արեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ