Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Մեծ մա­սը չգի­տեն, թե ինչ­պես է ՆԱՏՕ-ն ի­րենց տա­նում պա­տե­րազ­մի. Ալեքսանդր Գոմմ

Թեմա

Երեւանում է Բելգիայի Բանվորական կուսակցության ներկայացուցիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՈՄՄԸ: Եվրոպացի քաղաքական գործիչը ցանկություն էր հայտնել ելույթ ունենալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման եւ «Հականացիստական ճակատի» կազմակերպած ակցիայի ժամանակ:

— Պարզապես ուզում եմ ասել, թե որքան եմ ցավում, որ ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ իմ երկիրը համառորեն պատերազմ է մղում ամենուր: Բելգիացիների մեծ մասը չգիտեն, թե ինչպես է ՆԱՏՕ-ն իրենց տանում պատերազմի, ինչը չի բխում բելգիացիների կամ այլոց շահերից: 1944 թվականին եվրոպացիները շատ լավ գիտեին, որ նացիստական ​​ռեժիմի տապալմանն ամենաշատը նպաստել է Խորհրդային միությունը: Դրա համար էլ կոմունիստներն ընտրվում էին Բելգիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում` իրենց նպաստը բերելով այդ երկրների կառավարություններին: Նրանք առաջնորդվում էին աշխատողի շահերով` լիներ հայ, ռուս կամ նույնիսկ ամերիկացի: Մինչդեռ այսօրվա ՆԱՏՕ-ական կամ իմպերիալիստ քաղաքական գործիչները բոլորովին այլ շահեր են հետապնդում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ