Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Պար­տա­վոր ենք երկ­րորդ ա­լի­քով հե­ռաց­նել սրանց, էլ ժա­մա­նակ չու­նենք. Գեւորգ Գեւորգյան

Տեսանյութեր

Սոց­ցան­ցե­րում եւ ա­մե­նուր բո­լո­րը բո­լո­րին կոչ են ա­նում հա­մախմ­բել, ոտ­քի կանգ­նել եւ վեր­ջա­պես հե­ռաց­նել օր­վա իշ­խա­նու­թյա­նը` Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլխա­վո­րու­թյամբ: Սա­կայն, շա­տե­րի մոտ այդ­պես էլ ան­հաս­կա­նա­լի դար­ձավ, թե ին­չու սեպ­տեմ­բե­րի 15-ին, երբ հոծ բազ­մու­թյուն էր հա­վաք­վել Ազ­գա­յին ժո­ղո­վի շեն­քի դի­մաց, այդ­պես էլ չհա­ջող­վեց ի­րա­գոր­ծել այն, ին­չի հա­մար դուրս է­ին ե­կել փո­ղոց: Այս մա­սին «Իրա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում զրու­ցել ենք ռազ­մա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ, ա­զա­տա­մար­տիկ ԳԵ­ՎՈՐԳ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԻ հետ, ով այդ օ­րը հար­թա­կում կանգ­նած­նե­րի շար­քում էր:

«ՍԱՀ­ՄԱ­ՆԱԴ­ՐԱ­ԿԱՆ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀՈՎ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԻՆ ՀԵ­ՌԱՑ­ՆԵ­ԼՈՒՆ ՉԵՄ ՀԱ­ՎԱ­ՏՈՒՄ»

— Պա­րոն Գե­ւոր­գյան, ին­չո՞ւ մարդ­կանց ինք­նա­բուխ բո­ղո­քի ա­լի­քը վե­րած­վեց 18 ՔՊ-ական պատ­գա­մա­վո­րի փնտրտու­քի, թե պետք է գտնել նրանց, որ ստո­րագ­րեն ու անվս­տա­հու­թյուն հայտ­նեն Փա­շի­նյան Նի­կո­լին: Ձեր գնա­հատ­մամբ` սա՞ է այն ճա­նա­պար­հը, ո­րով հնա­րա­վոր է հե­ռաց­նել նրան:

— Օ­րի­նա­կան, սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով Նի­կոլ Փա­շի­նյա­նին հե­ռաց­նե­լուն ի­րա­կա­նում չեմ հա­վա­տում եւ չեմ ըն­դու­նում: Նա հենց Սահ­մա­նադ­րու­թյու­նը տա­պա­լե­լով է ե­կել իշ­խա­նու­թյան եւ 2017 թվա­կա­նին ընտր­ված պատ­գա­մա­վոր­նե­րին տե­ռո­րի են­թար­կե­լով է վերց­րել Ազ­գա­յին ժո­ղո­վը: Վստահ եմ` նա հրա­ժա­րա­կան հեշ­տու­թյամբ եւ իր կամ­քով չի տա­լու: Այն լի­նե­լու է շատ մեծ ճնշում­նե­րով, ու դեռ հարց է` կտա՞ հրա­ժա­րա­կան, թե` ոչ: Ինչ վե­րա­բե­րում է սեպ­տեմ­բե­րի 15-ին, այդ օ­րը Նի­կո­լը պատ­րաստ­վում էր ա­րյու­նա­հե­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել Ազ­գա­յին ժո­ղո­վի դի­մաց, բայց իր մոտ չստաց­վեց: Մար­դիկ քա­ղա­քա­կան գի­տե­լիք­ներ չու­նե­նա­լով` պնդում է­ին, որ հար­կա­վոր է Ազ­գա­յին ժո­ղո­վի դար­պաս­նե­րը կոտ­րել եւ ներս մտնել: Բայց մենք այդ օ­րի­նակ­նե­րը տե­սել ենք ե՛ւ 1996 թվա­կա­նին, ե՛ւ 1999 թվա­կա­նին, երբ մտել է­ին Ազ­գա­յին ժո­ղով: ԱԺ-ում ոչ մի պատ­գա­մա­վոր չկար, ա­ռա­վել եւս` ՔՊ-ական: Նրանք փա­խել է­ին ի­րենց բա­րե­կամ­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի տնե­րը:

— Հե­տե­ւա­պես նույն­քան ա­նի­րա­տե­սա­կան էր ժա­մա­նակ տալ ու սպա­սել, թե 18 ՔՊ-ական պատ­գա­մա­վոր կգան այդ­տեղ ու ի­րենց ստո­րագ­րու­թյամբ` կմո­տեց­նեն Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հը:  Այդ դեպ­քում ո՞րն էր ի­մաս­տը, որ հար­թա­կում կանգ­նած­ներն ու ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րը ստանձ­նել է­ին ոս­տի­կա­նու­թյան դերն ու ԱԺ դար­պաս­նե­րի հա­մար է­ին մտա­հոգ­վում:

— Մտնել Ազ­գա­յին ժո­ղով, երբ այն­տեղ ոչ մեկը գո­յու­թյուն չու­ներ, վե­րած­վե­լու էր ա­րյու­նա­հե­ղու­թյան` լի­ներ այն ոս­տի­կա­նու­թյան, թե հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից: Մի մո­ռա­ցեք, որ նո­յեմ­բե­րի 9-ի լույս 10-ի ա­ռա­վո­տյան, երբ այս իշ­խա­նա­զավ­թը ստո­րագ­րել էր բո­լո­րիս հայտ­նի կա­պի­տու­լի­ա­ցի­ոն չա­րա­բաս­տիկ փաս­տա­թուղ­թը, մար­դիկ մտան կա­ռա­վա­րու­թյան շենք եւ ի՞նչ ա­րե­ցին, ին­չի՞ հա­սան, ո­չին­չի:

«Ո՛Չ Օ­ՐԵՐ, ՈՒ­ՆԵՆՔ, Ո՛Չ ԺԱ­ՄԵՐ, Ա­ՄԵՆ ՎԱՅՐ­ԿՅԱՆՆ ԱՇ­ԽԱ­ՏՈՒՄ Է ՄԵՐ ԴԵՄ»

— Իսկ ընդ­հան­րա­պես ո՞ւր էր սեպ­տեմ­բե­րի 15-ի հան­րա­հա­վա­քի օ­րը ոս­տի­կա­նու­թյու­նը: Ու­րիշ ժա­մա­նակ մի քա­նի շար­քով պատ են կազ­մում Ազ­գա­յին ժո­ղո­վի դի­մաց, ին­չո՞ւ այս ան­գամ գեթ մե­կը չկար` դար­պաս­նե­րը պաշտ­պա­նող:

— Այդ ա­մե­նը նա­եւ ազ­դակ էր, որ կոնկ­րետ պետք էր հաս­կա­նալ: Ե­թե Ազ­գա­յին ժո­ղո­վի դար­պաս­ներն այլ դեպ­քե­րում միշտ ա­մուր փակ­ված է­ին լի­նում, այդ օ­րը թղթի նման թույլ է­ին: Այ­սինքն` մի 5-10 ան­գամ ճո­ճե­լու է­իր, պոկ­վե­լու էր ընկ­ներ: Իսկ ոս­տի­կա­նու­թյու­նը հե­ռու էր, «զա­սադ» նստած վի­ճա­կում, ին­չի՞ հա­մար էր այդ­պես ար­ված: Մի՞թե Նի­կո­լը շատ մեծ ցան­կու­թյուն ու­ներ, որ են­թադ­րենք` մտնեմ Ազ­գա­յին ժո­ղով ու կոնկ­րետ ինձ կամ իմ ըն­կեր­նե­րին մեծ սի­րով տար իշ­խա­նու­թյու­նը` ի­մա­նա­լով, որ ան­կա­շառ ենք, եւ մեզ հետ պայ­մա­նա­վոր­վելն իր հա­մար ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է: Ինձ իմ եր­կիրն է պետք, ինձ չի կա­րող կա­շա­ռել ո­րե­ւի­ցե մե­կը: Ու այս ա­մենն ի­մա­նա­լով հան­դերձ` Նի­կո­լը հան­գիստ թող­նե­լու էր, որ մտնե­ինք ու վերց­նե­ինք Ազ­գա­յին ժո­ղո՞վը, բնա­կա­նա­բար` ոչ: Դեռ մենք մի կողմ, այն­տեղ հա­սա­րակ ժո­ղովր­դի ա­րյուն էր թափ­վե­լու:

— Բայց այն­պես չէ, որ հի­մա ա­րյուն չի թափ­վում: Սահ­մա­նում հա­րյու­րա­վոր տղեր­քի ա­րյուն թափ­վեց ու թափ­վում է…

— Մեր ըն­կեր­ներն ու հա­րա­զատ­ներն են զոհ­վում, բայց ե­թե Բաղ­րա­մյան պո­ղո­տա­յում էլ լի­ներ ա­րյու­նա­հե­ղու­թյուն, դրա­նով խնդիր չէր լուծ­վե­լու: Ընդ­հա­կա­ռա­կը` ի շահ Նի­կո­լի էր լի­նե­լու, ո­րից հե­տո սկսվե­լու է­ին ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, եւ այն ակ­տիվ ու­ժը, ո­րը կա­րող է խնդիր լու­ծել, ո­րին ժո­ղո­վուր­դը հա­վա­տում է եւ կա­րող է ա­ռաջ­նոր­դել պայ­քա­րի, կո­պիտ ա­սած, նրանց, պար­զա­պես, կհա­նե­ին գծե­րից: Դրա­նով Նի­կոլն ա­վե­լի ու ա­վե­լի էր ամ­րապնդ­վե­լու: Ա­սե­լու էր` ժո­ղո­վո՛ւրդ, տես­նո՞ւմ եք, որ խու­լի­գա­նու­թյուն է տե­ղի ու­նե­նում: Հե­տո գա­լու է­ին նրանք, ով­քեր դե­մա­գոգ­ներ են ու շա­րու­նա­կե­լու է­ին ա­սել, որ ա­մեն ինչ պետք է լի­նի մի­այն ու մի­այն սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով, համ­բե­րեք մին­չեւ հաս­նենք դրան եւ այլն: Ու­ղիղ ա­սեմ` այ­սօր ո՛չ օ­րեր, ու­նենք, ո՛չ ժա­մեր, ա­մեն վայր­կյանն աշ­խա­տում է մեր դեմ: Մենք պար­տա­վոր ենք շտկել այն թե­րու­թյուն­ներն ու խնդիր­նե­րը, ո­րոնք ու­նե­ցանք ամ­սի 15-ին, շտկել եւ երկ­րորդ ա­լի­քով հե­ռաց­նել սրանց, էլ ժա­մա­նակ չու­նենք:

«ՍԱ ՊԱՇ­ՏՈ­ՆԻ ԿՌԻՎ ՉԷ, ԱՅԼ ՊԱՅ­ՔԱՐ Է` ԵՐԿ­ՐԻ Ա­ԶԱ­ՏԱԳՐ­ՄԱՆ»

— Ո՞ւմ դեմ­քով ու ինչ­պե՞ս, ո­րով­հե­տեւ նույն սեպ­տեմ­բե­րի 15-ը դար­ձավ «լակ­մու­սի թուղթ», եւ ե­րե­ւաց, թե ո­րոնց առ­հա­սա­րակ մար­դիկ այ­լեւս չեն ցան­կա­նում լսել եւ ի­ջեց­րին հար­թա­կից:

— Ե­թե ժո­ղո­վուր­դը լսում է մեզ ու վստա­հում, ու­րեմն` այդ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստանձ­նե­լով` պետք է ար­դա­րաց­նենք նրանց կամքն ու ցան­կու­թյու­նը, ու մենք պատ­րաստ ենք ար­դա­րաց­նել, եւ եր­կի­րը փրկել այս ան­դուն­դից: Սա պաշ­տո­նի կռիվ չէ, այլ պայ­քար է` երկ­րի ա­զա­տագր­ման, ո­րը մենք կա­րող ենք ա­ռաջ­նոր­դել, պատ­րաստ ենք: Ե­թե կլի­նեն ա­վե­լի լավ ու ու­ժեղ մար­դիկ` ա­ռա­վել հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, մենք ու­րախ կլի­նենք նրանց ա­ջակ­ցել, ի­րենց հետ մի­ա­սին պայ­քա­րել, ո­րով­հե­տեւ մի­աս­նա­կան պայ­քա­րի պա­րա­գա­յում կա­րող ենք սրանց հե­ռաց­նենք, ին­չը ցույց տվեց հենց ժո­ղո­վուր­դը: Այն մար­դիկ, ով­քեր ի­րա­կա­նում ազն­վո­րեն դուրս է­ին ե­կել պայ­քա­րի, հի­մա էլ կան ու մի­աս­նա­կան ու­ժե­րով, ժո­ղովր­դի օգ­նու­թյամբ ու Աստ­ծո օրհ­նու­թյամբ երկ­րորդ ա­լի­քով վստահ ե­ղեք, որ սրանց կհե­ռաց­նեն: Հնա­րա­վոր չէ այ­լեւս սրանց դա­վա­դիր քա­ղա­քա­կա­նու­թյա­նը դի­մա­նալ, ո­րը բե­րում է մեր երկ­րի վերջ­նա­կան կոր­ծան­մա­նը: Հա­վա­տա­ցեք, սա ըն­դա­մե­նը մի քա­նի օ­րե­րի խնդիր է:

— Մի կող­մից էլ գե­նե­րաց­վում են մեկ­նա­բա­նու­թյուն­ներ, թե այդ­պես պայ­քա­րող եք, ի՞նչ եք ա­նում Ե­րե­ւա­նում, գնա­ցեք սահ­մա­նում թշնա­մու դեմ պայ­քա­րեք: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Ե­ղել է, որ զին­վոր­նե­րի կող­քին եմ ե­ղել, ե­ղել է, որ ա­ռաջ­նոր­դել եմ: Ընդ ո­րում` ե­բեք չեմ ե­ղել այն զին­վո­րա­կան­նե­րից ու հրա­մա­նա­տար­նե­րից, ով­քեր ա­սել են` ա­ռա՛ջ: Միշտ ա­սել եմ` ի՛մ հե­տե­ւից… Հի­մա ես նման կո­չեր չեմ ա­րել հան­րա­յին եւ ոչ հան­րա­յին, ո­րով­հե­տեւ ինքս չեմ գտնվում այն­տեղ ու չեմ էլ ա­սում` ա­ռա՛ջ: Ա­սողն ին­քը պետք է լի­նի այն­տեղ: Դեռ 2020 թվա­կա­նի 44-օ­րյա պա­տե­ազ­մից ա­ռաջ, սեպ­տեմ­բե­րի 26-ին հրա­պա­րա­կում է­ի ա­րել եւ ա­սել է­ի, որ պա­տե­րազմն օ­րե­րի ըն­թաց­քում լի­նե­լու է: Զգու­շաց­րել է­ի, որ սրանք ու­նակ են մի­այն դա­վա­ճա­նու­թյան, ո­րով­հե­տեւ 2018 թվա­կա­նից սկսած սրանց ձե­ռա­գի­րը ցույց էր տա­լիս, թե ինչ կլի­նի: Հի­մա նո­րից եմ նույնն ա­սում: Այն ժա­մա­նակ մար­դիկ չէ­ին պատ­կե­րաց­նում, որ դա­վա­ճա­նու­թյունն այս աս­տի­ճան է լի­նե­լու եւ այս­քան ցա­վոտ: Ան­կեղծ ա­սած, ինքս էլ, որ­պես ռազ­մա­կան մարդ, հաս­կա­նում է­ի  ուր է տա­նում այս ա­մե­նը, բայց իմ մեջ հույ­սեր է­ի փա­փա­գում, որ չենք թույլ տա, չի հաս­նի, չի լի­նի: Բայց, ցա­վոք, գոր­ծող մե­խա­նիզ­մը շատ ա­վե­լի օ­պե­րա­տիվ ու լավ էր աշ­խա­տում, քան թե մեր ցան­կու­թյուն­նե­րը: Հի­մա կար­ծում եմ` չկա ոչ մի բա­նա­կա­նու­թյուն ու­նե­ցող նոր­մալ մարդ, ով չի հաս­կա­նում, որ մեր ա­ռա­ջին խնդի­րը հենց այս­տեղ է, ո­րով­հե­տեւ այս­տե­ղից են պե­տու­թյանդ դար­պաս­նե­րը բաց­վում կամ փակ­վում:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հ.Գ.- Հար­ցազ­րույցն ամ­բող­ջու­թյամբ դի­տե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված