ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ՖԻՖԱ-ն` Արսեն Զախարյանի՝ Հայաստանի ազգային թիմ հնարավոր տեղափոխության մասին

Սպորտ

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունն արձագանքել է Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Հայաստանի ազգային թիմ հնարավոր տեղափոխությանը։

«Ինչ վերաբերում է Արսեն Զախարյանի՝ Հայաստանի հավաքական տեղափոխությանը, ապա արժե ուշադրություն դարձնել «Ներկայացուցչական թիմերի խաղին մասնակցելու իրավունքը կարգավորող կանոնների մեկնաբանությանը» և «Իրավասության համար դիմելու կամ ասոցիացիայի փոփոխության ուղեցույցին»:

Մեկնաբանության հիմնական նպատակն է բացատրել խաղացողների՝ միջազգային ֆուտբոլում ազգային հավաքականում խաղալու իրավասության վերաբերյալ կանոնները, մինչդեռ ուղեցույցը տրամադրում է ամբողջական վերանայում իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ցանկացած իրավասության կամ ասոցիացիայի փոփոխության հայտի համար, որը ներկայացվում է ֆուտբոլային տրիբունալ»,- ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են ռուսական Sport24-ին:

Այս պահին գործող կանոններով Զախարյանը չի կարող հանդես գալ Հայաստանի հավաքականում եւ քաղաքացիություն ստանալն այս դեպքում ոչինչ չի նշանակի։ Բացառություններ անելու մասով, որպես այդպիսին պրակտիկա չկա, բայց որեւէ մեկը չգիտի ՖԻՖԱ-ի քայլերի հաջորդականությունը, գուցե լինեն փոփոխություններ որոնք հնարավոր կդարձնեն ֆուտբոլիստի ազգային հավաքականը փոխելու ցանկությունը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպանը 2021 թվականի սեպտեմբերից հրավիրվում է Ռուսաստանի հավաքական, որի կազմում մասնակցել է  4 հանդիպման:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ