Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Կատարվածը մեր ամոթն ու խայտառակությունն է,ո՞նց կարելի է մեր կյանքը սեփական արյունով գնած տղաների ընտանիքներին նման կերպ վերաբերել.Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Եռաբլուրում կատարվածի մասին

Հանդիպում

«Եռաբլուրում կատարվածը ամոթի, խայտառակության դրսեւորման ուղղակի շարունակությունն է: Այդ ոստիկանները եւ նրանց հրաման տվողը կամ տվողները ուղղակիորեն պետք է մոտենային եւ ծնկաչոք ներողություն խնդրեին անմահացած տղաների հարազատներից ու լուռ հեռանային: Տեղի ունեցած երեւույթը ուղղակիորեն թիրախավորում է ողջ հանրությանը, որովհետեւ մեր տղաները եւ իրենց ընտանիքները մեր հավաքական կերպարն են, նրանց նահատակությունը անձնական ինչ-որ պարզ հարցի համար կատարված նահատակություն չէ, դա բոլորիս արյունն է, բոլորիս հավաքական նկարագիրը: Ես չեմ կարող հասկանալ եւ ըմբռնել որեւէ հայ մարդու, ով կարող է այդպես անհարգալից վարվել եւ նման խայտառակ դրսեւորմամբ վերաբերել մեր կյանքը սեփական արյունով գնած տղաների ընտանիքներին»,-անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած ամոթալի երեւույթին` ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ապա շարունակելով իր խոսքը այս տարիների ընթացքում զինվորին, բանակին, սպայական կազմին արժեզրկելու շարունակական երեւույթի մասին` Սրբազան հայրը փաստում է.

֊Անկեղծորեն ասած, պետք է արձանագրեմ, որ դա նոր երեւույթ չէ, այլ շարունակական հստակ քաղաքականություն է տարվում` արժեզրկելու բանակը, զինվորին եւ, հատկապես, սպայական կազմին: Անշուշտ նրանք, ովքեր որեւէ դրվագով հանցանք են գործել, պետք է դատապարտվեն եւ խստագույն պատասխանատվության ենթարկվեն: Բայց մի՞թե միայն սպայկան կազմն է սխալ գործել կամ հանցանք կատարել, ինչո՞ւ է թիրախավորվել բարձրագույն ու կրտսեր սպայական կազմը: Վերջին տարիներին` հատկապես պատերազմից հետո, անընդհատ փորձ է արվել ներշնչել հանրությանը , որ ամբողջ մեղավորությունը բանակինն է կամ սպայկան կազմինը, ինչը ուղղակիորեն քաղաքական ուղղվածություն ունի: 44-օրյա պատերազմում պարտվել է ոչ միայն բանակը, այլև պետությունը։ Այսօր այդ պարտությունը ամբողջությամբ բարդել բանակի վրա, մեղմ ասած, սխալ է: Ցավոք, այսօր շատ վտանգավոր տենդենց եմ նկատում. քաղաքական իշխանությունն այսօր փորձում է բանակում ծառայելը որպես պատիժ ներկայացնել, ոչ թե պատիվ, որը կար նախկինում: Բայց, փառք Աստծո, հայ զինվորը շարունակում է պատվով կատարել իր առջեւ դրված պարտականությունը:

Անդրադառնալով սահմանին կանգնած հայ զինվորին եւ հանուն հայրենիքի նահատակված զինվորներին` Սրբազանն ընդգծում է.

֊Մաղթում եմ, որպեսզի մեր տղաները անկորուստ, անփորձանք ու անվտանգ լինեն, ես որեւէ վարկյան կասկած չեմ ունեցել հայ զինվորի, հայ սպայի արիության վրա, ովքեր պատրաստ են դատարկ ձեռքերով պաշտպանելու հայրենիքը, ինչը եւս մեկ անգամ ապացուցեցին վերջին պատերազմի ընթացքում: Արիության ոգին ու նվիրումը երբեք չի պակասել բանակից եւ երբեք էլ չի պակասելու, որքան էլ փորձեն ներշնչել, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող ոչինչ անել:

Իմ ցանկությունն այսօր մեկն է, որպեսզի մենք կարողանանք օր առաջ վերկանգնել մեր բանակի զինվածությունն ամբողջութամբ, որպեսզի միայն մարդկային կյանքերի գնով չլինի մեր հայրենիքի, մեր արժանապատվության եւ մեր գոյության պայքարը:  Այսօր առաջնահերթությունից էլ ավելին է մեր բանակի վերականգնումը ամբողջության մեջ. պետք է կարողանանք բանակի նկատմամբ արժեզրկումը որեւէ ձեւով կանխել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված