⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». ՀԱՊԿ-ի թեման դեռ անորոշ է. Փաշինյանը հորդորել է որեւէ կտրուկ բան չանել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ ներսում կտրուկ սրվել է վերաբերմունքը ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ: Ընդ որում, խոսքը ոչ միայն արևմտյան թևի «ոգևորության» մասին է, այլ այն մասին, որ դա արտահայտվում է հենց ամենաբարձր մակարդակով։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայով հենց իշխանության ներսում այդքան էլ ամեն ինչ միանշանակ չէ, և մասնավորաբար ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում ՔՊ-ում ծայրահեղ հակասական տեսակետներ են շրջանառվում։

Կուսակցության արևմտյան կողմնորոշում ունեցող բլոկը ինքնամոռաց պնդում է, որ օր առաջ կառույցից պետք է դուրս գալ։ Մեր աղբյուրը պնդում է, որ այս հարցը օրերս քննարկվել է նաև ԱՄՆ դեսպանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ արևմտյան թևի ներկայացուցիչներին հանձնարարվել է հետևողականորեն գրառումների և հարցազրույցների միջոցով ակնհայտ հակառուսական թեզեր տիրաժավորել, կոշտ քննադատության ենթարկել ՀԱՊԿ-ի գործողությունները, իսկ ՀԱՊԿ-ից արագորեն դուրս գալու թեման շրջանառել մերձիշխանական «միավորների» միջոցով։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ