Ադրբեջանական ագրեսայի մասին կբարձրաձայնեն Բելգիայում. Աղաջանյանը հանդիպել է բելգիացի քաղաքական գործչի հետ
Ներքաղաքական
«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ այսօր հանդիպել է Բելգիայի Բանվորական կուսակցության ներկայացուցիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՈՄՄԻ հետ, ով գտնվում է Երեւանում:
«Միասին քննարկել ենք հայ֊ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ես մանրամասնորեն նրան ներկայացրեցի ադրբեջանական ագրեսաիայի հետեւանքները եւ հստակ պարզաբանեցի, որ Ադրբեջանը ռազմական էսկալացիայի միջոցով ներխուժել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Այնուհետեւ հեռախոսով զրուցել եմ կուսակցության մեկ այլ պատասխանատուի հետ, ով եւս հայտնեց իր մտահոգությունները։ Վերջինս եղել է Արցախում 10 տարի առաջ եւ ծանոթ է կոնֆլիկտին։ Նա նաեւ փոխանցեց, որ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաեւ խոստացավ ադրբեջանական ագրեսայի մասին ներկայացնել իրենց կուսակցությանը», - հանդիպման մասին մանրամասնում է Աղաջանյանը:
«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահը նաեւ տեղեկացնում է, որ Բելգիայի բանվորական կուսակցությունը ունի 12 ներկայացուցիչ Բելգիայի ներկայացուցիչների պալատում եւ ինչպես նաեւ 5 ներկայացուցիչ սենատում։