Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում Ալիևները մեկնել են Շուշի ՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ» Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. Զուրաբյան Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ) Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)

ՌԴ դեսպանատանը փոխանցվեց Հռչակագիր` ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների

Ներքաղաքական

Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ «Հականացիստական ճակատ»-ը: Ներկա էին շարժման խորհրդի անդամները, համակիրները, մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՌԵՐՈՎ ՉԷ, ԼԱՑԵԼՈՎ ՉԷ ԿԱՄ` ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ »

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ հավաքվել են, որպեսզի ՌԴ դեսպանությանը փոխանցեն իրենց հռչակագիրը` ի աջակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների:

«Վերջին օրերին տեղի են ունեցել դեպքեր, ելույթներ, որոշ հավաքներ, որոնք փորձում էին կասկածի տակ դնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները: Մենք այստեղ ենք, որովհետեւ սիրում ենք Հայաստանը, պայքարում ենք Արցախի համար եւ ճշտորեն պահպանում ենք հայ-ռուսական բարեկամությունը եւ դաշնակցային հարաբերությունները: Մենք գնահատում ենք Ռուսաստանի աջակցությունը, որը ոչ թե բառերով է, լացելով է կամ` սուտ խոստումներով, այլ կոնկրետ զինվորներով` խաղաղապահներով, սահմանապահներով, զենքով: Սա է աջակցությունը: Մեր ազգը կարող է գնահատել այն տնտեսական, ռազմատեխնիկական եւ քաղաքական աջակցությունը, որը մեզ տալիս է այսօր մեր դարավոր դաշնակիցն ու բարեկամը», - իր խոսքում ընդգծեց Բաբուխանյանը:

ՍԻՄ կուսակցության նախագահի գնահատմամբ` վիճակը կատաստրոֆիկ է, մեր երկիրն ամեն օր կորցնում է տարածքներ եւ զինվորներ:

«Ովքեր ասում են` մենք չենք ուզում լինել ռուսների հետ, նշանակում է ուզում են լինել թուրքերի հետ: Իսկ թե ինչ է նշանակում լինել թուրքի հետ, մենք շատ լավ հասկանում ենք, որ այն լինելու է նոր ցեղասպանություն, նոր տարածքների ու մարդկանց կորուստներ, մեր գյուղերի ու քաղաքների դեմ նոր գրոհներ: Ովքեր այսօր ասում են, թե պետք է խզենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, միանշանակ խաղում են Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին, որովհետեւ նրանց հարձակումից միակ կանխարգելիչ ուժն այսօր ռուս զինվորն է: Այսօր հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ պետք է շատ սթափ հասկանանք, որ երկիրը կործանման եզրին է: Եվ եթե այսպես շարունակենք, ընդամենը կես տարի հետո խոսելու ենք, թե ինչպես կորցրեցինք Սյունիքը, Վայոց Ձորը , այս կամ այն գյուղն ու քաղաքը», - զգուշացրեց  «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամը:

Հայկ Բաբուխանյանի կարծիքով` այսօր ազգովի պետք է ցույց տանք, որ չենք խաղում երկու լարի վրա:

«Հայաստան է գալիս ինչ-որ Փելոսի, սկսում են երգել, ուրախանալ ու պարել նրա դուդուկի տակ` առանց որեւէ հիմնավորման եւ լուրջ օգնության: Մինչդեռ ԱՄՆ ամեն մի դրոշ կախելուց մի զինվորի սպանության պատճառ է դառնում: Այդպես է եղել, երբ Անգլիան է եկել այստեղ մեկ տարի առաջ, այդպես է լինելու նաեւ այսօր, եթե խճճվենք եւ դավաճանենք այն հայ-ռուսական բարեկամությանը, որը պահպանում է մեր այսօրվա Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին», - ասաց ՍԻՄ կուսակցության նախագահը:

Ի դեպ, Հ. Բաբուխանյանը նաեւ տեղեկացրեց, որ Ռուսաստանի դեմ ստորագրություններ հավաքողների մեջ կան տարբեր աղանդների ներկայացուցիչներ, որոնք կապված են Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ:

«Այստեղ աճեցվել են օտար ուժերի ներկայացուցիչներ` ՀԿ-ներ, սորոսականներ, աղանդավորներ, որոնք վերջին պահին, երբ իրենց պետք է լինում, միացվում է «ռուբիլնիկը», եւ նրանք սկսում են աշխատել հայ ժոովրդի շահերի դեմ` սպասարկելով օտար ուժերի շահերը», -եզրափակելով խոսքը` ընդգծեց Բաբուխանյանը:

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՆՄԱՆ ՊԵՏՔ Է ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ»

«Հականացիստական ճակատի» համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ իր խոսքում նկարագրելով ներկա իրավիճակը` զուգահեռներ տարավ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«1918 թվականին Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում ստեղծել էր Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այսպես կոչված Անդրկովկասյան սեյմ, որը բաղկացած էր այդ երեք հանրապետությունների քաղաքական ուժերից: Այդ հարավկովկասյան սեյմն ուղղված էր Ռուսաստանի դեմ եւ պատերազմի մեջ էր մտել Թուրքիայի դեմ: Կարսի անառիկ ամրոցը նույն թվականին հնարավոր չէր վերցնել, այն կարող էր միայն հանձնվել: Ռուսական զորքը Կարսում թողել էր մի քանի հարյուր թնդանոթ,  տասնյակ հազար հրացան եւ մեծ քանակով զինամթերք: Սակայն Անդրկովկասյան սեյմի ղեկավարը, որը վրացի էր այն ժամանակ, անգլիացիների դրդմամբ` հրաման է տվել հանձնել Կարսի ամրոցը», - պատմեց Հ. Այվազյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմը եւս հրահրվել էր Մեծ Բրիտանիայի կողմից:

«1918-20 թթ. Նենսի Փելոսիի նման մեկը եկել էր Հայաստան` անգլիացի գնդապետ էր, որի, այսպես կոչված, փայլուն խորհուրդներով Հայաստանը պարտվեց 1920 թվականի սեպտեմբերին սկսված հայ-թուրքական պատերազմում: Դրա հետեւանքով Հայաստանը կնքեց Ալեքսանդրապոլի կապիտուլիացիոն պայմանագիրը, որով մեզ էր մնում ընդամենը 9 հազար քառ. կմ եւ մեզ արգելվում էր ունենալ զինված ուժեր: Այդ կապիտուլիացիայից հետո` Հայաստանում հաստատված Խորհրդային իշխանությունը մերժեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ինչը Մոսկվայի կողմից աջակցության արժանացավ: Այսինքն` Ալեքսանդրապոլի պայմանագիրն իրականություն չդարձավ միայն այն պատճառով, որ Մոսկվան չէր ուզում եւ ասաց` 9 հազար քառ.կմ-ը քիչ է, 30 հազար քառ.կմ պետք է լինի», - զուգահեռներ տանելով 2020 թվականի սեպտեմբերի պատերազմի հետ` ասաց բանախոսը:

Հայկ Այվազյանը ընդգծեց, որ 1921 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիան փորձել է Հայաստանում հակառուսական հեղաշրջում անել:

«Այն ժամանակվա «թավշյա» իշխանությունն Անկարային երեք նամակ գրեց: Մի նամակով ասաց, թե մենք տեր ենք Ալեքսանդրապոլի պայմանագրին, մյուսով, թե` թուրքերի հետ մենք ապրել ենք դարերով եւ պետք է բարեկամություն անենք, իսկ երրորդ նամակով թուրքերից զենք խնդրեցին` ռուսների դեմ պայքարելու համար: Բայց թուրքերն այդ քայլին չգնացին, քանի որ այդ ժամանակ Ռուսաստանի հետ ունեին որոշակի պայմանավորվածություններ: Ու խորամանկ թուրքերն այդ նամակները տարան եւ ցույց տվեցին Խորհրդային իշխանությանը: Այդքանից հետո` ուզում էիք մեզ, որ Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ վերադարձնեի՞ն, դե բարձ ձեզ էլի», -վրդովված նշեց Այվազյանը:

«Հականացիստական ճակատի» համակարգողի գնահատմամբ` պատմությունն այսօր կրկնվում է:

«2020 թվականի պատերազմի պատասխանատուն Մեծ Բրիտանիան էր: Որոշ վերլուծաբանների կարծիքով եւ առկա փաստերով` պատերազմից առաջ Թուրքիայիում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը գնաց Մեծ Բրիտանիա եւ նշանակվեց տեղի արտաքին ռազմական հետախուզության ղեկավար: Նա էլ հենց եղել է օպերացիայի պատասխանատուն: Նպատակներից մեկն էր կտրել Լեռնային Ղարաբաղի եւ Իրանի սահմանը: Այսինքն` Իրանի հետ հայկական սահմանը պետք էր փոքրացնել, որ հետո դա էլ կտրեին: Վերջերս Ռուսաստանն ու Իրանը  համագործակցությունը խորացնում են: ՌԴ-ի աջակցությամբ Իրանը մտավ Շանհայի համագործակցության կազմակերպություն: Իրանը ՌԴ-ի հետ պատրաստվում է նոր մեծ պայմանագիր կնքել եւ մտնում է Ռուսաստանի կողմից ամերիկյան համաշխարհային գաղութատիրության եւ հեգեմոնիայի դեմ պայքարի ճամբար: Եվ դրա համար փորձում են Իրանին շարքից հանել, ինչի համար էլ Հարավային Կովկասում ուզում են հրահրել մեծ պատերազմ: Այդ մեծ պատերազմն օդ ու ջրի նման պետք է Միացյալ Նահանգներին եւ Մեծ Բրիտանիային: Դրա համար նրանց պետք է, որ ՀՀ-ում սկսվեն ռազմական գործողություններ, որին կներգրավվեն Իրանը եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Թուրքիան»,- զգուշացրեց Այվազյանը:

Բանախոսի գնահատմամբ` Հայաստանին  զոհաբերում են հանուն Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի շահերի:

«Կա նաեւ այլ տարբերակ.  ըստ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի,  Իրանի հարցերն ավելի արագ լուծելու համար Հայաստանից պետք է հանել ռուսական ռազմաբազան: Եվ Փելոսին եկել էր հենց այդ հարցերը կարգավորելու համար: Նրա նպատակն էր ժողովրդին «կուտ տալ», թե տեսեք-տեսեք գալու ենք օգնենք` զենքով, ներդրումներով, հեսա Կուր-արաքսյան հանրապետություն ենք ձեզ տալու, վիլսոնյան Հայաստան ենք տալու, ինչպես 100 տարի առաջ խոստացան եւ տարան մեզ զոհաբերեցին: Իսկ իշխանություններին ստուգեց, թե արդյոք հակաիրանական պրոցեսը մինչեւ վե՞րջ են տանելու, թե` ոչ», - պնդեց Այվազյանը:

Նշենք, որ ակցիայի ժամանակ ելույթներով հանդես եկան նաեւ Կոմունիստական կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանը, Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմնի անդամ Նատալի Սաղիյանը եւ այլք: Իսկ ակցիայի ավարտին ընթերցվեց Հռչակագիր, որով ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ լի են վճռականությամբ` էլ ավելի ամրացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Հռչակագիրը փոխանցվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցչին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Լուսանկարներն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ:

397325150-2661040707361745-5931097223071021267-n-10

397325150-2661040707361745-5931097223071021267-n-107

397325150-2661040707361745-5931097223071021267-n-11

397325150-2661040707361745-5931097223071021267-n-12

397325150-2661040707361745-5931097223071021267-n-13

397325150-2661040707361745-5931097223071021267-n-14

397325150-2661040707361745-5931097223071021267-n-15

397325150-2661040707361745-5931097223071021267-n-16

397325150-2661040707361745-5931097223071021267-n-17

397325150-2661040707361745-5931097223071021267-n-18

397325150-2661040707361745-5931097223071021267-n-19

397325150-2661040707361745-5931097223071021267-n-2

397325150-2661040707361745-5931097223071021267-n-2-1

397325150-2661040707361745-5931097223071021267-n-20

397325150-2661040707361745-5931097223071021267-n-21

397325150-2661040707361745-5931097223071021267-n-22

397325150-2661040707361745-5931097223071021267-n-23

397325150-2661040707361745-5931097223071021267-n-24

397325150-2661040707361745-5931097223071021267-n-25

397325150-2661040707361745-5931097223071021267-n-3

397325150-2661040707361745-5931097223071021267-n-5

397325150-2661040707361745-5931097223071021267-n-6

397325150-2661040707361745-5931097223071021267-n-7

397325150-2661040707361745-5931097223071021267-n-8

397325150-2661040707361745-5931097223071021267-n-9






Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top