Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Դատապարտում ենք լրագրողի դեմ տեղի ունեցած ոտնձգությունը. պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի. Փաստաբանները հայտարարությամբ են հանդես են եկել

Իրավական

«Լրագրողի համար ամենահզոր լծակը դա իր իրավունքների իմացությունն է, որին փայլուն կերպով տիրապետում է լրագրող Գայանե Զարգարյանը, ով պատասխանատու լրագրությամբ առաջնորդվելու բարձր կոչումով ու ամենօրյա բարդ աշխատանքով նպաստում է երկրում ժողովրդավարության զարգացմանը: Գլխավորապես հետեւելով Գայանե Զարգարյանի մասնագիտական գործունեությանը, կարող եմ վստահ ասել, որ նրա աշխատանքի շնորhիվ քաղաքացին պատկերացում է կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Լրագրող Գայանե Զարգարյանի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ոտնձգությունը պետք է արժանանա պետության խիստ արձագանքին, իսկ տվյալ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների: Լրատվամիջոցը եւ լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից: Դատապարտում եմ Գայանեի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը եւ իմ, որպես առաջին հերթին հայ մարդ, ապա նաեւ փաստաբան զորակցությունը հայտնում հայրենասեր ու նվիրյալ Լրագրողին, Հայուհուն:

Փաստաբաններ ՎԱՂԱՐՇԱԿ ԳԵՒՈՐԳՅԱՆ , ԱՇՈՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ