Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլն ադրբեջանցի զինծառայող Մուսաևին մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը Ամենամեծ նվերը պապիկիս վստահած անունն ու դուդուկն են․ Ջիվան Գասպարյան կրտսեր

Մենք  չենք կարող մեր ձեռքերը վեր բարձրացնել եւ հանձնվել. Բեդրոս Կիրկորով

Մշակութային

«Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել ՌԴ վաստակավոր արտիստ ԲԵԴՐՈՍ ԿԻՐԿՈՐՈՎԻ հետ:

— Բեդրոս Ֆիլիպովիչ, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը հարձակման է անցել ՀՀ պետական ​​սահմանի երկայնքով՝ մարտական ​​գործողություններ իրականացնելով Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

— Նրանք են սկսել, թե` մենք, ես դեմ եմ ցանկացած պատերազմի: Իրենք են սկսել, թե մենք, դա նշանակություն չունի: Չնայած, իհարկե, ինչ-որ տեղ նշանակություն ունի` եթե իրենք են սկսել, ինչո՞ւ են սկսել պատերազմը, եթե կա ստորագրված փաստաթուղթ՝ պատերազմի համերաշխության, գերիների վերադարձի: Ես չգիտեմ՝ նրանք մեր բոլոր գերիներին են վերադարձրել, թե` ոչ: Ես դեմ եմ ցանկացած բռնության: Իսկ այն, որ այս կրակը կրկին վառվում է, դա ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ազդեցության հետեւանքն է: Օրերս Մոսկվայում գտնվող Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնում էի, հանդիպեցինք Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրենի հետ: Մինչ այդ, ինչքան եղել եմ Հայաստանի դեսպանատանը, այնտեղ չէի եղել, քանի որ չգիտեի մեր մշակույթի կենտրոնի գոյության մասին: Ես այնտեղ շատ բաներ տեսա եւ համոզվեցի, որ նման ժողովրդին չի կարելի ոչնչացնել, եւ դա երբեք չի լինի: Հայերը միշտ եղել են եւ կմնան հավատարիմ Ռուսաստանին: Բայց պետք չէ ենթարկվել մեր դաշնակներին, որոնք Լոս Անջելեսում հայերի մեջ խռովություն են մտցնում: Դա ճիշտ չէ: Հայը հայի դեմ երբեք չպետք է դուրս գա, այլ լինելով քրիստոնյաներ՝ պետք է կոչ անեն մարդկային հարաբերությունների կարգավորման:

— Ըստ Ձեզ, ի՞նչ ճանապարհով է պետք դադարեցնել պատերազմը, որո՞նք են լուծումները:

— Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիվանագիտորեն լուծել: Ինչպես ասում են` քաղցր լեզուն օձին էլ բնից կհանի: Դա նշանակում է` քաղցր լեզվով, դիվանագիտորեն պետք է լուծումներ գտնեն:

— Իսկ երբ անմեղ ժողովրդի վրա հարձակվում են հանկարծակի՞…

— Գիտեք ինչ, մենք չենք կարող մեր ձեռքերը վեր բարձրացնել, հանձնվել եւ զիջել տարածքներ: Այս մեր վերջին պատերազմում մերոք շատ տարածքներ զիջեցին, որտեղ մեր եկեղեցիներն են, մեր խաչքարերն են, եւ մեր հայերն են դարերով ապրել այնտեղ: Ցավալի է տեսնել, երբ հեռուստացույցով ցույց են տալիս, թե ինչպես նրանցից մեկը նստելով մեր խաչքարին՝ ասում է՝ վերջապես մեր օրինական հողերում ենք: Ի՞նչ օրինական հողերի մասին է խոսքը, եթե դու նստած ես մեր խաչքարին: Գոնե ասելուց առաջ իջիր խաչքարից...

— Եվ վերջում, եկեք հարցազրույցն ավարտենք Ձեր խոսքով` ուղղված հայերին:

— Հայերը պետք է միասնական լինեն եւ չպառակտվեն: Էլի եմ ասում՝ հայը հայի դեմ չպետք է դուրս գա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ