ՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը

ԱՄՆ-ն կհեշտացնի վիզաների տրամադրման կարգը, եվ դրանով կհայաթափվի հայոց հողը. Արմենուհի Դարչինյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է բանաստեղծուհի, տնտեսագետ, իրավագետ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ հետ:

Տիկին Դարչինյան, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի մասին ի՞նչ կասեք:

— Աշխարհակարգ է փոխվում մեծ առումով, եւ Հայաստանը թեժ կետերից մեկն է այս պահին, հարավային դարպասն է Եվրոպան կապող Թուրքիայի հետ, եւ, բնականաբար, այս իրավիճակը շահագրգիռ երկրներին ձգում է հիմա Հայաստան՝ դիվանագիտական առումով, եւ բնական է, որ այս այցը պիտի լիներ ԱՄՆ-ի ներկայացուցչությունից: Մտածելու տեղիք է տալիս այս ծանր իրավիճակում հայտնելը, թե Միացյալ Նահանգները կհեշտացնի վիզաների տրամադրման կարգը Հայաստանի քաղաքացիների համար...Այսինքն՝ օգնել հայաթափե՞լ Հայոց հողը...Մի՞ թե դա էր կարեւոր հիմա հայտարարելը...

Հակառուսական ալիք, որը գեներացվում է այս օրերին, Ձեր գնահատմամբ` ինչի՞ կհանգեցնի:

— Հակառուսական ալիք արդեն վաղուց շահագրգիռ էին ստեղծել եւ ծավալել որոշ քաղաքական ուժեր ու ոչ մի նպաստող  իրավիճակ բաց չեն թողել, սակայն ոչ մի դրական ձեռքբերման չի տանի այն մեր ազգին ու երկրին: Անկախ բազմաբնույթ կարծիքներից, Հայաստանի աշխարհագրական դիրքը միշտ թելադրել է, որ որեւէ հակառուսական քաղաքականություն վարելը մեծագույն վնաս կհասցնի երկրին: Փոխարենը պետք է վարել ճկուն եւ բազմակողմանի քաղաքականություն:

Ելնելով ստեղծված իրավիճակից` ի՞նչ կանխատեսումներ կանեք:

— Դժվար է որեւէ կանխատեսում անել ստեղծված ծանր իրավիճակում, սակայն ես ավելի շատ կառաջնորդվեմ մեր ունեցած նախադեպերով ՝ իրավիճակին տիրապետողն ու թելադրողը կրկին Ռուսաստանն է լինելու՝ հայի համար շատ թե քիչ դրական արդյունքներով:

Հայ-ռուսական մշակութային հարաբերություններն ամրապնդելու համար, Ձեր կարծիքով` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

— Լավ կլիներ, որ պարբերաբար կազմակերպվեր հայ եւ ռուս մտավորականների, գրող-մտածողների հանդիպում եւ կարծիքների համատեղ քննարկում՝ մշակույթների վերծանման ճիշտ գնահատման եւ  համագործակցության նպատակով: Դա կլիներ  քրիստոնյա, արմենական ազգերի ամուր կապող օղակ, ինչը շատ կարեւոր եմ համարում հիմա քրիստոնյա ազգերի համար, որովհետեւ առջեւում սպառնում է Միացյալ Թուրանի իրագործման դարավոր ծրագիրը:

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին որոշ հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Կարծում եմ` ոչ դիվանագիտական քայլ կլինի այս իրավիճակում հապճեպ որոշմամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ճկուն քաղաքականություն վարելը հիմա առավել անհրաժեշտ է մեր դիվանագետներին: ՆԱՏՕ-ի կազմ մտնելն անիրագործելի է...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն ԶուրաբյանըՎերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աջափնյակ» կայարանի կառուցման մասովՄինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված